Քաղաքացու դի է հայտնաբերվել բնակարանի ննջասենյակում բռնկված հրդեհը մարելուց հետո

Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ

Քաղաքացու դի է հայտնաբերվել բնակարանի ննջասենյակում բռնկված հրդեհը մարելուց հետո


ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Քաղաքացու դի է հայտնաբերվել բնակարանի ննջասենյակում բռնկված հրդեհը մարելուց հետո։


Հունվարի 14-ին, ժամը 10։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 11:00-ին: Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ։


Leave a Comment