
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, գրում է Strana.ua-ն։
«Հոդվածը, որով նա անցնում է (Ուկրաինայի ՔՕ 369-րդ հոդվածի 4-րդ մաս՝ պաշտոնատար անձին անօրինական օգուտ առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը), նախատեսում է մինչև տասը տարվա ազատազրկում»,- նշվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ երկրի հակակոռուպցիոն մարմինները հայտարարել էին, որ բացահայտել են օրենսդիրի, որն անօրինական օգուտներ էր առաջարկում այլ պատգամավորների՝ օրինագծերի քվեարկության դիմաց: Երեկ երեկոյան խուզարկվել է Տիմոշենկոյի կուսակցության գրասենյակը։ Տիմոշենկոն հերքել է բոլոր մեղադրանքները: