Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որն առաջին անգամ է անցկացվում ձմռանը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ Փառատոնի ընթացքում երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, ողջունել ջերմուկցիներին և Ջերմուկում գտնվող հյուրերին, շնորհավորել Ամանորի առիթով, ընդգծել, որ Ֆեստիվառն առաջին անգամ է տեղի ունենում ձմեռային ֆորմատով։ Վարչապետն ուրախությամբ է … Read more

Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ «Իշխանություն»

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հետհեղափոխական շրջանում դատարանում է հայտնվել 7000 դրամի պարտքի պատճառով: «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ «Վիվասել» ընկերությունը ստիպված է եղել նրան դատի տալ, քանի որ ապագա համայնքապետը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունը։ Այս փաստը մանրուք չէ, այն շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ մտածողությամբ մարդ է այսօր զբաղեցնում համայնքապետի պաշտոնը։ 7000 դրամ … Read more

Փաստաբանը ներկայացրել է Վարդան Ղուկասյանի մասին նոր երգը

Միշտ դեմ եմ եղել, և եմ, երբ մարդուն սրբացնում են, դարձնում հերոս, մարդն էլ տիրակալից դառնում է բռնակալ։ Սա այդ դեպքը չի։ Վարդանը վարչական կալանքի անվան տակ շուրջ մեկ տարի գտնվում է բանտային ռեժիմում ու այսօր ոչ թե կալանք է կրում, այլ՝ պատիժ, ուստի ինքնաբուխ ստեղծված այս երգերը տեղին ու ժամանակին են։ Լիահույս եմ, որ … Read more

Մեքենա է կողաշրջվել | Radar Armenia

Հունվարի 3-ին, ժամը 17։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Արթիկ խաչմերուկին կողաշրջված ավտոմեքենա կա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի 96-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել … Read more

Ինչո՞վ է հայտնի ՌԴ-ում մահացած հայազգի օդաչուն և ինչո՞ւ է նրան հերոսի կոչում շնորհվել

Ռուսական լրատվամիջոցներն այսօր՝ հունվարի 3-ին, հայտնեցին, որ 78 տարեկանում Մահացել է փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը։ Եսայանն այն քիչ օդաչուներից է, որը հերոսի կոչում է ստացել խաղաղ ժամանակներում։ Ըստ Ռոսամիացիայի՝ պետական բարձրագույն մրցանակը ստացել է 2006-ին՝ «Տուպոլև» Տու-334 և Տու-154, Իլ-76ՄՖ, Իլ-96 և Իլ-114 նոր ինքնաթիռները, ինչպես նաև՝ B-200-ը փորձարկելու համար։ Ռուբեն Եսայանի մասին … Read more

Մարալիկ-Արթիկ խաչմերուկին ավտոմեքենա է կողաշրջվել

Հունվարի 3-ին, ժամը 17։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Արթիկ խաչմերուկին կողաշրջված ավտոմեքենա կա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի 96-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են … Read more

Գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների»․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումները և Իրանի շուրջ սրվող ներքին ու արտաքին լարվածությունը մեկուսացված իրադարձություններ չեն։ Դրանք նույն գլոբալ գործընթացի տարբեր դրսևորումներն են, որի առանցքում ուժային կենտրոնների կողմից աշխարհակարգի վերաձևակերպման սցենարի գործնական իրագործումն է: Վենեսուելայի դեպքում մենք տեսնում ենք դասական «պատժիչ գործողություն»` երկարատև սանկցիաներից և քաղաքական մեկուսացումից հետո՝ անցում … Read more

Թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա, ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ … Read more