Մեղրու մաքսատան ղեկավարին կալանավորել են. Ժողովուրդ օրաթերթի հրապարակման հետքերով

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում, ձևակերպում ստանալուց հետո, 11 000 կգ քաշով և շուրջ 335 000 եվրո արժողությամբ բեռը «Մետեքսիմ» տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել՝ 14 BA 205 / 62 AA 194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոցով։ Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա … Read more

1 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն. ՓԾ-ն՝ Երևանի բնակարաններից մեկում հրդեհի մասին

Փրկարարները տարհանել են 34 քաղաքացու, որոնցից 11-ը՝ ծխապատ գոտուց, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ անդրադառնալով Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհին։ Գերատեսչությունից նշում են, որ այրվել են կենցաղային իրեր (մոտ 18 քմ)։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 1-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման … Read more

«Կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդը․ Shamshyan.com

Հունվար 01,2026 21:48 Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական … Read more

ԿՀՎ-ն Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ապացույցներ չի գտել

Քաղաքականություն 01.01.2026 | 21:45 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ունի ուկրաինական դրոնների կողմից Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման ապացույցներ և դրանք պատրաստվում է փոխանցել ԱՄՆ-ին։ Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Գերատեսչության պնդմամբ՝ Նովգորոդի մարզում հայտնաբերված ԱԹՍ-ներից մեկում հայտնաբերվել է «թռիչքային առաջադրանքի ֆայլ», որի տվյալները, ըստ ռուսական կողմի, վկայում են նախագահի նստավայրի ուղղությամբ … Read more

Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 1-ին ձնառատ առավոտվա տեսանյութով է կիսվել Կառավարական ամառանոցից։   Նա նշել է, որ Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ։ «Ըստ էության երեկվա այդքան բազմամարդությունը Հանրապետության հրապարակում ընկալում ենք որպես ուղերձ, որ նման միջոցառումների պահանջարկը Հանրապետության հրապարակում Ամանորի գիշերը մեծանում է»,-ասում  է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամստերդամում եկեղեցու հրդեհից փլվել են աշտարակն ու տանիքը

Telegraaf թերթի փոխանցմամբ՝ 1872 թվականին Ամստերդամում կառուցված Վոնդելկերկ եկեղեցում գիշերը բռնկված հրդեհի պատճառով փլուզվել են աշտարակը, կենտրոնական հատվածը և տանիքը, չնայած պատերը մնացել են անվնաս։Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր տարվա նախօրեին Ամստերդամի գրեթե 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները Վոնդելկերկ եկեղեցում հրդեհը մարել են ժամը 11:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 13:00-ին)։ Քամին և եկեղեցու … Read more