Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է կրկին հարձակվել Վենեսուելայի վրա
ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ է կրկին հարձակվել Վենեսուելայի վրա «անհրաժեշտության դեպքում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։Թրամփն, այնուամենայնիվ, ենթադրել է, որ նման միջոցառումներ անհրաժեշտ չեն լինի։ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայում, որը, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով, Վենեսուելայի նախագահին գերեվարելու քողարկում էր։