Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամփոփել է անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքները։
2025թ. հիմնական ձեռքբերումների թվում առաջինը մատնանշել է Կասկադի համալիրի վերակառուցումը։ Ավինյանը մեծ ձեռքբերում է համարում նաև մեծ ծավալի կանաչապատման աշխատանքները։
Մայրաքաղաքի եկամուտները 2018թ. ի վեր աճել են 4 անգամ։ Եթե 18 թվականին դրանք եղել են 22 միլիարդ դրամ, 23 թվականին՝ 30 միլիարդ, ապա արդեն 2025 թվականին այն հասել է 92 միլիարդ դրամի։ Միայն Ավինյանի պաշտոնավարման ընթացքում մայրաքաղաքի եկամուտներն ավելացել են 3 անգամ։
Radar Armenia-ն քաղաքապետից հետաքրքրվեց՝ ի՞նչ գործոնների հաշվին է տեղի ունեցել սեփական եկամուտների աճը․
«Քաղաքի սեփական եկամուտները 2018-ից աճել են 4 անգամ։ Իսկ վերջին 3 տարիներին՝ 3 անգամ»,-ասել է քաղաքապետը և հավելել, որ հիմնական բաղկացուցիչները մի քանիսն են։ Քաղաքապետը նշեց՝ իրականացվող վարչարարությունը, շատ տնտեսվարողների ստվերից դուրս բերելը, բացի այդ, մեծ ծավալ են կազմում շինարարության ոլորտից գանձվող տուրքերը․
«Շատ մեծ ծավալի նոր չափաբաժին կա՝ շինարարության ոլորտից գանձվող տուրքերը․ նախորդ տարի դրանք եղել են 24 մլրդ դրամի չափով, այս տարի՝ 18 մլրդ դրամից մի փոքր ավել։ Իրականում այն, որ սրանից առաջ Երևանում անկանոն կառուցապատման պրոցես էր գնում, այս տուրքերի ներմուծումը մեր կողմից զսպել է կառուցապատողների ախորժակը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
