Մահացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը
Մահացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը։ Այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։ «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- նշվում է ֆեյսբուքյան էջում։ Hayastan.news-ը` Telegram-ում