Media
Վենեսուելայի նավթային օբյեկտները չեն վնասվել ԱՄՆ-ի հարվածներից. #Reuters
Վենեսուելայի պետական նավթագազային Petróleos de Venezuela, S.A. (PDVSA) ընկերությանը պատկանող նավթային օբյեկտները չեն վնասվել ԱՄՆ-ի ավիահարվածներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին վստահեցրել է, որ նավթի արդյունահանումն ու վերամշակումը ընթանում են իրենց բնականոն հունով։ Նույն աղբյուրների համաձայն, չնայած հարվածների հետևանքով PDVSA-ի օբյեկտները չեն վնասվել, զգալի վնաս է հասցվելԿարիբյան ծովի ափին գտնվող … Read more
Ինչ պայմաններով կարող են կույրերն օգտվելու բանկային քարտերից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ բանկերը կույր քաղաքացիներին քարտեր չեն տրամադրում։ Radar Armenia-ն կենտրոնական բանկից հետաքրքրվեց՝ այդ պարագայում կույրերին քարտ տրամադրելու հարցում ի՞նչ կարգավորումներ կան։ «Բանկերն իրենց ծառայությունները մատուցելիս ուղղորդվում են օրենսդրությամբ։ Կույրերի հետ գրավոր գործարք կնքելիս նրանք պարտավոր են պահանջել երրորդ անձի և նոտարի ներգրավվածություն»,-Radar Armenia-ի գրավոր հարցմանը ի … Read more
Հայաստանում հոսանքազրկված բնակավայրեր չկան
Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից՝ նշելով, որ չնայած սաստիկ…
Այս պահին էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով ամբողջապես վերականգնված է․ ՀԷՑ
ՀԷՑ-ը հայտնում է․ Չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր հանրապետությունում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները։ Վաղ առավոտից վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել Շիրակի մարզի գ. Կամո բնակավայրի ԼՏԵ 4035 … Read more
Աշխարհի տարբեր երկրների արձագանքը՝ Վենեսուելայի շուրջ զարգացումներին և ԱՄՆ գործողություններին
Վենեսուելայում ստեղծված լարված իրավիճակին և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները «լայնածավալ հարված է հասցրել» երկրին, իսկ նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, «կալանավորվել և տեղափոխվել են երկրի սահմաններից դուրս», միջազգային հարթակներում հաջորդել են բազմաբնույթ հայտարարություններ։ Արձագանքները հավաքել և հրապարակել է «Reuters» միջազգային գործակալությունը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, … Read more
Պայթյուններ Կարակասում և արտակարգ դրություն. Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում՝ համառոտ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի վրայով ինքնաթիռների թռիչքների մասին հաղորդագրություններից հետո: Երկրի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի կողմից ռազմական ագրեսիայի մասին և արտակարգ դրություն հայտարարել: Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Կարակասում առնվազն յոթ պայթյուն է տեղի ունեցել քաղաքի վրայով մի քանի ինքնաթիռների թռիչքից հետո: Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի խոսքով՝ Վենեսուելայի մայրաքաղաքը հրթիռային … Read more
ՖՈՏՈ․ «Նրանք մարդիկ են, որոնց մեջ ապրում է մեր երկրի ուժը, հավատը և ապագան». Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանն այցելել են զորամասեր
Խառը ոճի մենամարտիկ (MMA) Արման Ծառուկյանը և Ազատ ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը այցելել են զորամասեր։ Այս մասին տեղեկանում են ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանի ֆբ-յան էջից։ «Նրանք մարդիկ են, որոնց մեջ ապրում է մեր երկրի ուժը, հավատը և ապագան։ Մարդիկ, ովքեր լռությամբ ու արժանապատվությամբ կանգնած են հայրնեիքի թիկունքում»,- գրել է Արսեն Հարությունյանը։ … Read more
Տարվա սկիզբը Հայաստանի իշխանությունները նշանավորեցին պետական ռեսուրսի, վարչական լիազորությունների և քաղաքական ազդեցության բացահայտ չարաշահմամբ․ քաղաքագետ
Տարվա սկիզբը Հայաստանի իշխանությունները նշանավորեցին պետական ռեսուրսի, վարչական լիազորությունների և քաղաքական ազդեցության բացահայտ չարաշահմամբ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումն իրականացվել է պետական բյուջեի, այսինքն՝ հարկատուների միջոցների հաշվին։ Այդուհանդերձ, միջոցառման տեսաշարում ներառվել է այն խորհրդանիշը՝ այսպես կոչված «սրտիկը», որը վերջին ամիսներին հանրային ընկալման մեջ հստակ նույնացվում է Նիկոլ … Read more
«Աշխարհակարգի կանոնների խախտում է՝ երբ մի երկիր զորքով ներխուժում և առևանգում է մեկ այլ երկրի ղեկավարի». Հովհաննես Ավետիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրեց Վենեսուելայի նախագահին ձերբակալելու (գերեվարելու) և երկրից արտահանելու օպերացիան, ինչպես քիչ առաջ գրել է նախագահ Թրամպը: Կարծեմ նույնը ռուսները Զելենսկու մասով էին ուզում անել, բայց ԵՄ-ն տեր կանգնեց՝ չթողեցին: Մադուրոն իհարկե մի ուրիշ կարգի կենդանի էր, որին ի դեպ Նիկոլը շնորհավորել էր նախագահ «ընտրվելու» առիթով: … Read more