Մաhացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարգսյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարգսյանը. այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 4-ին՝ ժամը 16:30-20:00-ն, Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, հունվարի 5-ին՝ ժամը 12:00-ին։

2025-ի ամփոփում․ նոր oրենքները, տարվա գլխավոր լուրերը ՏՏ-ում, ֆինանսական ոլորտում և բիզնեսում. Ֆինանսական Բանականություն #16

«Ֆինանսական բանականության» 16-րդ էպիզոդը նվիրված է 2025 թվականի տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական զարգացումների ամփոփմանը։ Թողարկման ընթացքում դիտարկվում են տարվա ընթացքում տեղի ունեցած հիմնական օրենսդրական փոփոխությունները, Հայաստանի ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտների առանցքային լուրերը, ինչպես նաև բիզնես միջավայրի վրա ազդած կարևոր գործընթացները։ Էպիզոդում առանձնացված են նաև համաշխարհային ֆինանսական տարվա կարևոր ցուցանիշներն ու ռեկորդները՝ պետական պարտք, ֆոնդային շուկաներ, … Read more

Միջամտության դեպքում Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները կդառնան Իրանի թիրախները. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իսլամական Հանրապետությունում ցուցարարների դեմ զենք կիրառելու դեպքում Վաշինգտոնն օգնության կհասնի նրանց: Ղալիբաֆը նշել է, որ այդ դեպքում Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին։ «Իմացե՛ք, որ իրանցիները միասնական են և վճռական են գործելու թշնամու դեմ», – գրել է Ղալիբաֆը X … Read more

Մահացության թիվը ՀՀ-ում աճել է

2024 թվականին Հայաստանում մահացել է 25 435 մարդ, ինչը 1 112-ով ավելի է, քան 2023 թվականին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեում հրապարակված տվյալներից։  2024-ին մահացածներից 13 139-ը արական, իսկ 12 296-ը՝ իգական սեռի քաղաքացիներ են։  Մահացության հիմնական պատճառը շարունակում է մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները․ այս խմբից արձանագրվել է 13 493 մահ, … Read more

«Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք». Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խորհուրդները Սուրբ Ծննդից առաջ. «Եթե տեղ տանք, Տերը կբնակվի մեր մեջ Անցնում են ամիսներ, տարիներ, սակայն անհրաժեշտ է, որ մենք փոխվենք, փորձենք նոր մարդ դառնալ: Սուրբ Ծնունդը փոխանցում է մշտապես նորոգվելու գաղափարը: Տիրոջ Ծնունդը մեծագույն աղբյուր է, որ նորոգվենք, հին մարդու փոխարեն գա նորը, փորձենք նմանվել … Read more

Նորավանք վանական համալիր տանող ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրյա թեք հատվածում

Հունվարի 2-ին, ժամը 15։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի՝ խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան … Read more

«Առաջին ձմեռը առանց քեզ». Արա Դեղտրիկյանի դստեր հուզիչ գրառումը՝ լուսահոգի հայրիկի մասին

Նախորդ տարվա մարտի 18-ին կյանքից հեռացավ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Կյանքի վերջին տարիներին նա պայքարում էր քաղցկեղի դեմ։ Հոր մահից հետո նրա դուստրը՝ Մանանը, պարբերաբար դերասանի մասնակցությամբ արխիվային լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, հանդես գալիս գրառումներով։ Այս անգամ Մանանը գրել է. «Առաջին ձմեռը առանց քեզ։ Առաջին Նոր տարին»։

Բացահայտվել են «Մայրաքաղաքային» աղցանը սառնարանից դուրս պահելու վտանգավոր հետևանքները

5°C-ից բարձր ջերմաստիճանում գտնվելու դեպքում «Մայրաքաղաքային» աղցանում արագ զարգանում են միկրոօրգանիզմները, ինչը հանգեցնում է փչացման և թունավորման ռիսկի: Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Ռոսբիոտեխ համալսարանի սննդի անվտանգության ամբիոնի ավագ դասախոս Քսենիա Կուզնեցովան: Մասնագետը զգուշացրել է, որ սննդի անվտանգության տեսանկյունից «Մայրաքաղաքային» աղցանի համար սառնարանում անվտանգ պահպանման ժամկետ չկա։ Նրա խոսքով՝ սենյակային ջերմաստիճանում ընդամենը 1-2 … Read more

ՆԳՆ-ից հորդորում են վարել բացառապես ձմեռային անվադողերով

ՆԳՆ-ից հորդորում են, տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները։ «Ինչպես հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և … Read more

Սպիտակ տան բժիշկները հայտնեցին, որ ես «կատարյալ առողջ» եմ․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է իր կատարյալ առողջությամբ։ «Սպիտակ տան բժիշկները հենց նոր հայտնեցին, որ ես «կատարյալ առողջ» եմ, և որ երրորդ անգամ անընդմեջ ես ճիշտ պատասխանեցի ճանաչողական թեստի հարցերի 100%-ին, որը ոչ մի այլ նախագահ կամ նախկին փոխնախագահ չի համարձակվել հանձնել։ Ես խորապես համոզված եմ, որ նախագահի կամ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրված յուրաքանչյուր … Read more