Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։ Ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի ժամանակ: Հաղորդվում է, որ հրդեհն արագ մարվել է, ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Երևանում։ Ըստ նախնական տվյալների` ձեռքի պայուսակում բռնկվել է հեռախոսի դյուրակիր լիցքավորիչը։ Ավելին՝ տեսանյութում։ —00—ՍՊ

Նախկին նախագահների կոալիցիոն գործընկեր Կտրիճ Ներսիսյանը դասեր չի քաղել վերջիններիս սխալներից. Հակոբյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կտրիճ Ներսիսյանը հեռացրեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ տեղապահ նշանակելով իրեն ենթարկվող ու իր սրբապղծությունների վրա աչք փակողներից մեկին: Հիշո՞ւմ եք հեղափոխության օրերին, երբ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի մասին հիշեցրեց, դա ինչպես զայրացրեց քաղաքացիներին: Նախկին նախագահների կոալիցիոն գործընկեր … Read more

Ռուսաստանից ներմուծվող շաքարի հերթական խմբաքանակը Հայաստան կմտնի Ադրբեջանի տարածքով. ադրբեջանական լրատվամիջոցներ

Ռուսաստանից Հայաստանին 1000 տոննա շաքար կներմուծվի Ադրբեջանի տարածքով. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեղեկացմամբ, որ արտադրանքի խոշոր խմբաքանակն առաջիկայում կուղարկվի երկաթուղով: Հիշեցնենք՝ Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է ներմուծվել ռուսական և ղազախական ցորենի խմբաքանակ։

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի երկրորդ խմբաքանակի առաքումը Հայաստան

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի երկրորդ խմբաքանակի առաքումը Հայաստան՝ նշելով, որ տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում։    Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին սոցցանցի X հարթակում համապատասխան գրառում է կատարել Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վարչությունը։    «Երեկ նավթի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղևորվեց Հայաստան, որը երկրորդ … Read more

Ավելի քան 30 աֆղան քաղաքացիներ են ժամանել Գերմանիա՝ ընդունելության ծրագրի շրջանակներում։

Ավելի քան 30 աֆղան քաղաքացիներ են ժամանել Գերմանիա՝ դաշնային ընդունման ծրագրի շրջանակներում, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի նախարարությանը։ «Պետական ​​ընդունելության ծրագրի շրջանակներում ևս 32 աֆղան քաղաքացիներ Պակիստանից Գերմանիա են մեկնել։ Այս մարդիկ Բեռլին են մեկնել», – ասվում է գործակալության հայտարարության մեջ՝ հղում անելով նախարարության հայտարարությանը։ ARD-ն ավելի վաղ հայտնել էր, … Read more

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382,5 մլն դրամ պարգևավճար․ «Փաստինֆո»

10 Հունվարի, 2026 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները 2025 թվականին ստացել են 382 մլն 487 հազար դրամի պարգևավճար։ Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Պատասխան նամակում նշվում է, որ պարգևատրումները տրամադրվել են ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ տարեվերջին։ Մասնավորապես, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2025 թվականին հատկացվել … Read more

Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Այս մասին հայտնել են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Միլիոնավոր դրամնե՞ր են առաջարկում հոգևորականներին ուրացման համար. Կաթողիկոսի որոշումը

Մի քանի տասնյակ քահանաներ հայտարարություններով իրենց նվիրումն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ այդպես ըստ էության պատասխանելով Փաշինյանի հայտարարությանը, թե արդեն շուրջ 2 տասնյակ քահանա միացել է իր հայտարարած եկեղեցու բարենորոգմանը: Չնայած Փաշինյանը Ֆեյսբուքում կոչ է անում պաշտպանել «բարենորոգմանը» միացած քահանաներին՝ նրանց հոգևոր եղբայրները հրապարակային պարսավանքի են ենթարկում փաստացի եկեղեցուն դեմ դուրս … Read more

«Շատ տխուր ստատիստիկա աղանդավոր Նիկոլի և «ցնծացողնեիի» համար…»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նիկոլենք «ցնծում» են` իրենց են միացել 20 տիրադավիկներ… Շատ լավ… Բայց շատ տխուր ստատիստիկա աղանդավոր Նիկոլի և «ցնցածողնեիի» համար…ՀԱՍԵ֊ում ծառայում է 489 քահանա, որոնցից ԸՆԴԱՄԵՆԸ 20֊ն են միացել Կյանքի խոսք աղանդի քարոզչի նյութերը տարածող Նիկոլին…»։

Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Հունվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ շտապօգնության մեքենան հաշվառված է Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանի հաշվեկշռում և Գյումրու … Read more