Իրանական անցքերին արձագանքում են հարեւանները

Իրանի ներքաղաքական ցնցումներն իրենց արտացոլանքն են գտել նաեւ հարեւան երկրներում: Իրանին վերաբերող հայաստանյան արձագանքների մասին մեր հանրությունը տեղեկացավ Երեւանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիաների, դրանց առիթով Երեւանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած դժգոհությունների, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների արձագանքների միջոցով: Ցուցարարները հանդես եկան հակաիրանական կարգախոսներով, ԻԻՀ դեսպանը դժգոհեց, որ ՀՀ կառավարությունը … Read more

Տեղեկություններ Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում պատճառված վնասների մասին

Ըստ թուրքական TRT կայքի, Թեհրանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ հնարավորություն են ունեցել ծանոթանալու երկրի մայրաքաղաքում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում պատճառված նյութական վնասներին: Վկայակոչելով իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ թուրքական կայքը հայտնում է, որ ԻԻՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված ծրագրին մասնակցել են 25 դեսպաններ: Օտարերկրյա դիվանագետները այցելել են բողոքի … Read more

Սուրբ Պյոլթենը եպիսկոպոսաց ժողովի այլընտրանքային վայր

Ավստրիական kathpress կաթոլիկական լրատուն հունվարի 20-ին ծանուցեց, թե «Հայ եկեղեցին փետրվարի կեսերին եպիսկոպոսների ժողով կանցկացնի Սանկտ(սուրբ) Պյոլթենում: Ակնկալվում է, որ աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 50 եպիսկոպոս կմասնակցի կայանալիք հանդիպմանը՝ Եկեղեցու եւ ՀՀ կառավարության միջեւ առկա հակամարտությունից դուրս ելք գտնելու համար»: Լրատուն  գրում է, որ Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ աշխարհի տարբեր ծայրերից մոտ 55 եպիսկոպոս … Read more

Շնորհավոր 35-ամյա հոբելյանդ, «Լարք» – Ազգ

Երեք օր շարունակ Գլենդելի «Լարք» երաժշտանոցի լեփ լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարում էր պատանի երաժիշտներին եւ նրանց ուսուցիչներին: Ծաղկեփնջերով ողողված էր բեմը: Ծափողջույններից տաքացել էր սրահը: Տոնական տրամադրություն էր  տիրում «Լարք»-ի կամարների տակ: «Լարք»-ը տոնում էր իր գոյության երեսունհինգամյակը: Այդ երեկո, ծափողջույնների տարափի տակ, բեմի վրա համեստորեն կանգնած մարդն ապրում էր իր կյանքի երանելի պահերից մեկը; … Read more

Թրամփն իրո՞ք ճնշում էր գործադրել Բաքվի եւ Երեւանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս խոստովանած արտահայտությունն այն մասին, թե ճնշում էր գործադրել առաջ տանելու համար հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, չնայած իր բացառիկ կարեւորությանը, հիմնականում անուշադրության մատնվեց: Չի կարելի բացառել, որ դրա գլխավոր պատճառն այն էր, որ այդպես էին ցանկացել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները: Հայաստանում շուտով ընտրություններ են նախատեսված, եւ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ … Read more

Մենաշնորհների «ռեբրենդինգը». Ինչպե՞ս է Հայաստանի վառելիքի շուկան անցնում նոր օլիգարխիայի վերահսկողության տակ

Ինչո՞ւ է իշխանությունը լեգիտիմացնում ադրբեջանական բենզինը Վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։ Հետագայում էլ բազմիցս կրկնեց, որ մենաշնորհները վերացել են, արդար մրցակցություն է։ Այսօր սակայն խոստովանում է, որ այդ հարցում էլ է ստել ու խաբել քաղաքացիներին, որ իշխանությունը զավթելուց 8 տարի հետո էլ մենաշնորհները Հայաստանում չեն վերացրել։ «2018 թվականից … Read more

Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս – Ազգ

Թե ինչ միջավայրում է գտնվում մերօրյա հայաստանաբնակը, դժվար է միանշանակ գնահատական տալ: Մեկն ինչ է թե կատարած առեւտրի դիմաց իրեն մեկնված կտրոնն է վերցրել ու հերոս է հռչակվել, մյուսը, մտավորական ներկայացող թիթեռնիկ փողկապավորն առաջարկում է ճիպոտահարվածների ենթարկել… մեղա, մեղա, արքեպիսկոպոսի, որը նույնն է, թե քո կարծիքը չկիսող սթափ ծնողիդ: Երրորդ մեկը քարկոծվելու վտանգից խուսափում է զգուշանալ … Read more

Զելենսկին ակնարկել է «Վիկտորի» մասին, որը «փորձում է վաճառել եվրոպական շահերը»

Զելենսկին ակնարկել է «Վիկտորի» մասին, որը «փորձում է վաճառել եվրոպական շահերը»։ Հունգարիայի վարչապետը պատասխանել է։ Հայտնում է DW-ն։ «Մենք բոլորս տեսնում ենք, որ Եվրոպան ոչնչացնել ձգտող ուժերը ոչ մի օր չեն վատնում։ Նրանք ազատորեն գործում են նույնիսկ Եվրոպայի ներսում։ Յուրաքանչյուր Վիկտոր, որն ապրում է եվրոպական փողերով՝ միաժամանակ փորձելով վաճառել եվրոպական շահերը, արժանի է ապտակի։ Եվ եթե … Read more

Ինչ եղանակ է սպասվում հունվարի 23-ին — MediaNews

  Երևան քաղաքում՝ Հունվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է ձյուն:   Հանրապետության տարածքում`Հունվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։Օդի ջերմաստիճանը հունվարի … Read more

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով․ Լևոն Ազիզյան

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6աստիճանով։ Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Կանխատեսումներն արված են ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի … Read more