ԱՄՆ-ն կասեցրել է ներգաղթային վիզաները ՀՀ և ևս 74 երկրի քաղաքացիների համար

15 հունվարի 2026 – 10:50 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցնում է միայն ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին։ Ավելի վաղ Fox News հեռուստաընկերությունը հայտնել է, թե Միացյալ Նահանգները դադարեցրել է այդ պետությունների քաղաքացիներին տրամադրել բոլոր տեսակի մուտքի արտոնագրերը, սակայն որոշ ժամանակ անց լրատվամիջոցը կատարել է ճշգրտում՝ նշելով, որ սահմանափակումը վերաբերում է … Read more

Գնաճի հիմնական շարժիչը դարձել է սննդամթերքի գների 4,6 տոկոս աճը և ծառայությունների սակագների 3,1 տոկոս բարձրացումը. «Փաստ»

Չնայած անցած տարվա ընթացքում Հայաստանում մակրոտնտեսական ցուցանիշների՝ առաջին հայացքից դրական դինամիկային և տնտեսական ակտիվության արագացմանը, ձևավորվող պատկերը շատ ավելի բազմաշերտ և մտահոգիչ է, քան կարող է թվալ մակերեսային գնահատման դեպքում։ Ամենախնդրահարույց ազդակներից մեկը արտաքին առևտրի կտրուկ վատթարացումն է։ Եթե մեկ տարի առաջ արտաքին առևտուրը Հայաստանի տնտեսական աճի առանցքային հենասյուներից մեկն էր և արձանագրում էր զգալի … Read more

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն արդեն Երևանում է

https://arm.sputniknews.ru/20260115/baqvi-gerutjunic-veradardzats-vigen-euljeqchjani-kinn-arden-erevanum-e-97764754.html Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն արդեն Երևանում է Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն արդեն Երևանում է Sputnik Արմենիա ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, ժամանեց Երևան։ Նա «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես… 15.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-15T10:48+0400 2026-01-15T10:48+0400 2026-01-15T10:55+0400 տեսանյութեր տեսանյութ բաքու գերի կին վիգեն էուլջեքչյան երևան https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97764483_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4184dce433ad399cc35217fc1e1c8841.jpg.webp … Read more

«Բանակից ծլկածները հիմա խոսում են բանակում բարեփոխումների մասին». Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն ունի 20 հոգանոց կազմ։ Վարչության 20 անդամներից 5-ը կանայք են, իսկ 15 տղամարդկանցից 8-ը չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։Բանակից հեռու, բանակից ծլկածները հիմա խոսում են բանակում բարեփոխումների մասին։ Նախընտրական տարի է գալիս՝ ծառայության ժամկետները կրճատել են՝ մարդկանց ձայները պոկելու համար՝ հաշվի … Read more

Թրամփը կասկածում է, որ Ռեզա Փահլավին կկարողանա աջակցություն ստանալ Իրանում – CIVILNET

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար իրանական ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավին «շատ հաճելի է թվում», սակայն նա կասկածի տակ է դրել վերջինիս՝ Իրանի ներսում բավարար աջակցություն ստանալու և երկրի ղեկավարումը ստանձնելու կարողությունը։ Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում Թրամփը նշել է, որ թեև հնարավոր է համարում Իրանի հոգևոր կառավարության տապալումը բողոքի ցույցերի հետևանքով, սակայն դեռևս վաղ է խոսել … Read more

ԵՄ-ն դիմադրում է, Սպիտակ տունը պնդում է, որ կղզու վերահսկողությունը կվերցնի «հեշտ կամ դժվար ճանապարհով»

Դանիայի արտաքին գործերի նախարարի, նրա Գրենլանդիայի գործընկերոջ և Թրամփի վարչակազմի միջև բարձր մակարդակի հանդիպումը որևէ լուծում չտվեց ԱՄՆ-ի պահանջներին՝ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ։ Եվրոպացի դաշնակիցները կմասնակցեն Գրենլանդիա կատարվող համատեղ զորքերի առաքելությանը՝ Դանիային աջակցելու համար։ Դանիայի և նրա Գրենլանդիայի գործընկերոջ հանդիպումը Թրամփի պաշտոնյաների հետ որևէ լուծում չտվեց տարածքի սեփականության իրավունքի շուրջ լարվածության սրմանը, որը, ըստ … Read more

Ձերբակալվել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդները

Ավտոմեքենաներից հայելիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հունվարի 10-ին, 11-ին և 13-ին։ Այդ օրերին Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել։ Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։ Երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին, … Read more

Իշխող ՔՊ 20 հոգանոց վարչությունից 5-ը կին են, իսկ 15-ից 8-ը չեն ծառայել բանակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 13-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց «Հորդորել եմ և կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ… Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չի, սա ձեր պրոբլեմն է, զանգվածային լրատվության, հարգելի մասնակիցներ և լրատվամիջոցներ, խնդրում եմ, այս … Read more

2026-ը պետք է դառնա կոնկրետ առաջարկների, գաղափարների, լուծումների, կոնկրետության տարի․ Գագիկ Ծառուկյան

Բոլորս՝ մեր ամբողջ աշխատասեր ժողովուրդը, մեր մեծ թիմը և «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, մտնում ենք աշխատանքային նոր տարի. հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։ «Բոլորիս նպատակն է՝ մեր աշխատանքով մեր պետության, մեր ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի համար արձանագրել շոշափելի արդյունքներ։   Այս՝ հույսի տարվա համար, ես առաջարկում եմ հետևյալ սկզբունքները. 1. Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը … Read more