Դպրոցներից մեկում փրկարարները ջեռուցման մարտկոցի արանքից դուրս են բերել երեխայի արգելափակված ձեռքը

Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները կարողացել են արգելափակումից դուրս բերել երեխայի ձեռքը։ Հոսպիտալացման կարիք չի եղել։ Hayastan.news-ը` Telegram-ում

2025 թ. ընթացքում ապահովել ենք 2024 թ. ցուցանիշից 334.3 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ նախագահ

Բյուջեով նախատեսված հարկային եկամուտներն ապահովվել են և գերազանցել կանխատեսումները: Ամբողջ տարվա ընթացքում հարկ վճարողների հետ միասին կարողացանք պահպանել հարկային եկամուտների կայուն երկնիշ աճը՝ տարին ավարտելով բարձր արդյունքներով: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:   «Այսպես, 2025 թ. ընթացքում հարկ վճարողների հետ ապահովել ենք 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և … Read more

Իրավիճակը՝ Հալեպում. հայ համայնքը միայն նյութական վնաս է կրել – 5tv

Այսօր մինչև կեսօր են ռազմական գործողությունները շարունակվել Հալեպում: Այդ մասին «Հայլուր»-ին հայտնել է Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: Ըստ նրա, հայ համայնքը միայն նյութական վնաս է կրել:  

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Արդարադատության նախարարություն 2025 թ․ գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.7% տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում  գործարկվել են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և ներկայում էլեկտրոնային գործերի քանակը կազմում է 72%, Arlis-ի արդիականացված հարթակը, որն ինտեգրվել է նաև e-Draft-ի հետ՝ ապահովելով … Read more

Մոուրինյուից մինչև Ամորիմ․ որքա՞ն փոխհատուցում են ստացել ՄՅՈւ-ի հեռացված մարզիչները

«Մանչեսթեր Յունայթեդը» սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո մոտ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ է ծախսել մարզիչների և ղեկավար կազմի անդամների նշանակման ու հեռացման փոխհատուցումների վրա։ The Telegraph-ի տեղեկություններով՝ երկուշաբթի ակումբը պաշտոնանկ է արել Ռուբեն Ամորիմին։ Պայմանագրի մնացած 1.5 տարվա համար պորտուգալացի մասնագետը որպես փոխհատուցում կստանա 10 միլիոն ֆունտ։ Այսպիսով, 2013 թվականից ի վեր «կարմիր սատանաները» 78 … Read more

Իրանում ընթացող ցույցերի որոշ կադրեր ստեղծվել են ԱԲ–ի օգնությամբ. պրոֆեսոր Մարանդի

https://arm.sputniknews.ru/20260107/iranum-yntacvogh-cujceri-vorvosh-kadrer-steghtsvel-en-abi-ognutjamb-prvofesvor-marandi-97549814.html Իրանում ընթացող ցույցերի որոշ կադրեր ստեղծվել են ԱԲ–ի օգնությամբ. պրոֆեսոր Մարանդի Իրանում ընթացող ցույցերի որոշ կադրեր ստեղծվել են ԱԲ–ի օգնությամբ. պրոֆեսոր Մարանդի Sputnik Արմենիա Պրոֆեսորը վստահեցնում է, որ իրավիճակը սրելու համար ցուցարարների շարքեր են ներթափանցում սադրիչները։ 07.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-07T19:12+0400 2026-01-07T19:12+0400 2026-01-07T19:16+0400 իրանի իսլամական հանրապետություն բողոքի ակցիա տեսանյութ տեսանյութեր https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97546862_8:0:934:521_1920x0_80_0_0_87ce96cd7e535c779f48631a9a841d5d.jpg.webp Իրանում անցկացվող բողոքի ակցիաների … Read more

Զելենսկի․ «Հուսով եմ շուտով հանդիպել Թրամփին»

Վլադիմիր Զելենսկին հույս ունի մոտ ապագայում հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է այսօր՝ Փարիզից Կիև վերադառնալուն պես։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ հանդիպումը կայանա Վաշինգտոնում։ Մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովի արդյունքները՝ Զելենսկին նշել է, որ դաշնակիցներից այդպես էլ որևէ հստակ պատասխան չի ստացել՝ արդյո՞ք նրանք օգնություն կտրամադրեն Կիևին, … Read more

Պաշտպանական ծախսերի կրճատումը չի նշանակում խաղաղություն․ ո՞րն է Հայաստանի ռազմավարական նպատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը մեծացրել է ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ նույն ժամանակահատվածի համար նվազեցրել պաշտպանական ծախսերը։ Սա պարզապես թվերի համեմատություն չէ․ սա քաղաքական ուղերձ է, որն ուղղված է թե՛ ներսին, թե՛ դրսին։Երբ մի պետություն հետևողականորեն ավելացնում է ռազմական ծախսերը, այն ազդարարում է ուժի … Read more

Ադրբեջանից Հայաստան կրկին նավթամթերք կուղարկվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Վաղը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ տեղեկության՝ սպասվում է 1000 տոննա A92 բենզին, 1000 տոննա դիզվառելիք և 1800 տոննա A95 բենզին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերին 19-ին, Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան էր մատակարարվել նավթամթերքով բեռնված գնացք։ –00—ՍՊ