Ռուսաստանաբնակ հայերն իրենց հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռին և Ամենայն հայոց կաթողիկոսին (տեսանյութ)

Ռուսաստանի հայերը նույնպես, աղոթքի և մոմավառության միջոցով, միանում են աշխարհի բոլոր հայերին՝ ի նշան Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող անօրինական գործողությունների բողոքի։ Նրանք նվիրվածություն են հայտնում Մայր Եկեղեցուն՝ Սուրբ Էջմիածնին և նրա ժողովրդի կողմից ընտրված առաջնորդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Կամավոր ատեստավորվել է ավելի քան 9600 ուսուցիչ

7 հունվարի 2026 – 16:31 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում կամավոր ատեստավորում է անցել ավելի քան 9600 ուսուցիչ։ Այս տվյալը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ «Կամավոր ատեստավորման բողոքարկման արդյունքներն արդեն ամփոփված են, ու հաշվի առնելով հենց դրանք` ավելի քան 9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորումը։ … Read more

Հալեպի Ազգային առաջնորդարանը ապաստան է ապահովել բախումներին հարակից շրջանների հայ բնակչության համար

Նոր տարվա նախօրեին ավարտվել է Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) ղեկավարության և Սիրիայի նախագահի միջև մարտի 10-ին ստորագրված համաձայնագրի ժամկետը։ Կողմերը հայտարարել են, որ մի շարք կետերի շուրջ վերջնական համաձայնության չեն հասել։ Երեքշաբթի օրը՝ կեսօրին, Հալեպի Շեյխ Մաքսուտ և Աշրաֆիե շրջաններում բախումներ են սկսվել Սիրիայի բանակի և քրդական ներքին անվտանգության ուժերի միջև։ Երեկոյան հայտարարվել … Read more

Եվրոպայում ձյան առատ տեղումների պատճառով խաթարվել է օդային և ցամաքային հաղորդակցությունը

Արևմտյան Եվրոպայում ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել, ճանապարհներ են արգելափակվել, գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Փարիզում առատ տեղումներ են գրանցվել առավոտյան, իսկ Մեծ Բրիտանիայի հարավում ավելի շատ տեղումներ են սպասվում հունվարի 8-ին և 9-ին։ Հունվարի 6-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի մեծ մասում արդեն ցուրտ … Read more

Google DeepMind-ը և Boston Dynamics-ը Gemini-ը ինտեգրում են մարդանման Atlas ռոբոտներում

Google DeepMind-ը և Boston Dynamics-ը CES 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում հայտարարել են ռազմավարական համագործակցության մասին։ Գործընկերության նպատակն է DeepMind-ի Gemini Robotics արհեստական բանականության մոդելի ինտեգրումը Boston Dynamics-ի մարդանման Atlas ռոբոտներում։ Առաջիկա ամիսներին Gemini-ն կտեղադրվի Atlas ռոբոտների վրա, որից հետո դրանք կսկսեն փորձարկվել Hyundai-ի արտադրական գործարաններում։ Հիշեցնենք, որ Hyundai-ը Boston Dynamics-ի մայր ընկերությունն է և ակտիվորեն … Read more

Թրամփը ուրբաթ օրը կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ․ AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը հայտարարեց, որ կհանդիպի ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարների հետ։ «Սպիտակ տունը ուրբաթ օրը Օվալաձև աշխատասենյակում հանդիպում է կազմակերպում նավթային ընկերությունների ղեկավարների հետ՝ Վենեսուելայի հարցի շուրջ», – ասվում է գործակալության հաղորդագրության … Read more

ԿԳՄՍ նախարարը հավաստիացրեց՝ գիտության ոլորտի ֆինասավորումը չի կրճատվելու

Գիտության ոլորտի ֆինասավորումը չի կրճատվելու, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Պետությունն արել է հետևյալը. բոլոր ծրագրերը, որոնք սկսված են և շարունակվում են, ամբողջությամբ ֆինանսավորվելու են։ Միջոցներ են հատկացվելու այն ծրագրերին, որոնք կլինեն արդիական, և դրանց ֆինասավորումը կդիտվի նպատակահարմար։ Պետական բյուջեն ունի բոլոր կարգավորումները՝ գիտությունը ֆինանսավորելու ամբողջ ծավալով։ Քննարկման ենք ներկայացրել … Read more

«Ալիևը Հայաստանի դեմ է պատերազմում, Փաշինյանը` Հայ Առաքելական եկեղեցու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Թրամփի ճանապարհը Զանգեզուրի միջանցքն է, Հայաստանի համար ինքնասպանություն կլինի Ադրբեջանին միջանցք չտրամադրելը։ Իր խոսքերով՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացած Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց Ալիևի այս սպառնալիքին։ Նիկոլ Փաշինյանը փոխանակ Հայաստանի պաշտպանունակությունն ավելացնի, կրճատել է ռազմական ծախսերը, պարտադիր զինծառայության ժամկետը, այսինքն՝ բանակի թվաքանակը, չեղած խաղաղության քարոզչությամբ թմրեցնում … Read more

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում իրականացրել ենք մի շարք համակարգային բարեփոխումներ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան  Ավինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով՝ լիզինգի մեխանիզմով ձեռք է բերել 7 նոր, ժամանակակից և գերհագեցած «Mercedes-Benz» մակնիշի շտապօգնության ավտոմեքենա, որից 6-ը՝ գծային, 1-ը՝ ռեանիմոբիլ (վերակենդանացման ավտոմեքենա): «Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչը շտապօգնության անձնակազմին հնարավորություն է տալիս առավել արագ ու արդյունավետ արձագանքել արտակարգ … Read more