Երևանի բակերից մեկում մեծահասակ կնոջ դի է հայտնաբերվել

https://arm.sputniknews.ru/20260101/erevani-bakeric-mekum-metsahasak-knvoj-di-e-hajtnabervel-97412642.html Երևանի բակերից մեկում մեծահասակ կնոջ դի է հայտնաբերվել Երևանի բակերից մեկում մեծահասակ կնոջ դի է հայտնաբերվել Sputnik Արմենիա Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը 17-րդ հարկից կա՛մ անզգուշաբար վայր է ընկել, կա՛մ ինքնասպանություն է գործել։ 01.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-01T13:34+0400 2026-01-01T13:34+0400 2026-01-01T13:35+0400 երևան կին դիակ https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54122581_0:399:1600:1299_1920x0_80_0_0_e8c7d96e7047dbba37e124dfd7e9fd3f.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերից մեկում … Read more

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ հրդեh է բռնկվել. կա 40 զnհ

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ հրդեհ է բռնկվել, հաղորդել է Skу News-ը։ Ըստ Le Nouvelliste-ի՝ զոհերի թիվը կազմում է 40 մարդ: Ըստ The Mirror-ի՝ եւս տասը մարդ այրվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել բարում, որտեղ ավելի քան 100 հաճախորդներ են եղել։ Skу News-ի տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառը դեռևս անհայտ է։

Ձյունն իր հետ բերում և վերահաստատում է խաղաղությունը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2026 թվականի հունվարի 1-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհավորել է քաղաքացիների Ամանորը՝ ցուցադրելով առատ ձյունով պատված կառավարական ամառանոցի տարածքը և կիսվելով տոնական տպավորություններով։ Վարչապետը նշել է, որ վաղուց նման ձյունառատ տեսարան չէր հիշում, և որ «ձյունը վերահաստատում է հեքիաթը»: Անդրադառնալով նախորդ գիշերվա տոնակատարությանը՝ նա ընդգծել է. «Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում եղել … Read more

1 Հունվար, Եշ, Սուրբ Ծննդյան պահքի Գ օր Կաղանդ, Տարեմուտ

Նոր սկիզբ, նոր օր, Նոր տարի. յուրաքանչյուրի կյանքում ամեն տարի սկիզբ առնող մի սկիզբ: Ո՞ւր են մեզ տանում սկզբի հետքերը: «Ի սկզբանէ էր Բանն. եւ Բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բանն (Հովհաննես 1.1): «Տիրոջ Հոգին Իմ վրա է, քանզի Նա Ինձ օծեց և ուղարկեց՝ փրկության ավետիս տալու աղքատներին, մխիթարելու սրտաբեկներին, ազատություն բերելու գերիներին, … Read more

«Մենք սրա համար մեղադրում ենք բոլոր նրանց, ովքեր հովանավորում են Ուկրաինայում ահաբեկիչներին». Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզում գտնվող սրճարանի վրա հարձակումը, ընդգծել է, որ Ռուսաստանը այս ողբերգության համար մեղադրում է բոլոր նրանց, ովքեր «հովանավորում են ահաբեկիչներին» Ուկրաինայում։ «Մենք սրա համար մեղադրում ենք բոլոր նրանց, ովքեր հովանավորում են Ուկրաինայում ահաբեկիչներին։ Մենք նրանց մեղադրում ենք երեխաների սպանության և խաղաղ բնակիչների … Read more

«Գարեգին Նժդեհի անունն իսկ մեզ պայքարելու եռանդ և ոգի է տալիս»

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «140 տարի առաջ այս օրը, հայկական Նախիջևանի Կզնուտ գյուղում ծնվել է մեծն Գարեգին Նժդեհը: Նժդեհի, նրա անկոտրում ոգու, նրա անհավանական ռազմական սխրագործությունների, նրա խորը պետական մտածողության, կազմակերպչական տաղանդի, իմաստասիրության և անսպառ հայրենասիրության մասին կարելի է անվերջ խոսել, անվերջ խորհել, անվերջ հիանալ: Մեր ազգը երջանիկ … Read more

Հայտնի է, թե 2026–2027 ուսումնական տարվա համար բուհերում քանի վճարովի և անվճար տեղ է հատկացվելու

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության նախագիծը։ Ըստ նախագծի՝ նշված են պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության … Read more

«Թող 2026-ին աշխարհն առաջնորդվի արդարությամբ»․ Մխիթարյանն անդրադարձել է հայ գերիներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ ու Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին։ «Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ չմտածելով հարևան երկրի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցների մասին։ Թող գալիք տարին դառնա նոր հույսերի ու անվտանգ վերադարձի տարի, և թող աշխարհն ի վերջո առաջնորդվի արդարությամբ ու արդարամտությամբ։ … Read more

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ՆԳՆ փրկարար ծառայություն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, … Read more