Երևանի բակերից մեկում մեծահասակ կնոջ դի է հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը 17-րդ հարկից կա՛մ անզգուշաբար վայր է ընկել, կա՛մ ինքնասպանություն է գործել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերից մեկում մեծահասակ կնոջ դի է հայտմաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը 17-րդ հարկից կա՛մ անզգուշաբար վայր է ընկել, կա՛մ ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը պարզվում են։

Leave a Comment