Քննչական կոմիտեից հարցաքննության հրավեր չեմ ստացել․ Հայր Ասողիկ
Հայր Ասողիկն ABC Media-ին հայտնել է, որ Քննչական կոմիտեից հարցաքննության հրավեր չի ստացել։ «Ես տեղեկություն չունեմ, սպասենք, կհասկանանք, չեմ ստացել ոչինչ»,-ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Քննչական կոմիտեից էլ նշեցին, որ Հայր Ասողիկին հարցաքննության հրավիրելու լուրը չեն մեկնաբանում։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ասողիկ աբեղա Կարապետյանին Քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության։