Հայր Ասողիկն ABC Media-ին հայտնել է, որ Քննչական կոմիտեից հարցաքննության հրավեր չի ստացել։
«Ես տեղեկություն չունեմ, սպասենք, կհասկանանք, չեմ ստացել ոչինչ»,-ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Քննչական կոմիտեից էլ նշեցին, որ Հայր Ասողիկին հարցաքննության հրավիրելու լուրը չեն մեկնաբանում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ասողիկ աբեղա Կարապետյանին Քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության։