ԶԼՄ-ն հայտնել է կիրակնօրյա պատարագների վայրը չհայտնելու Փաշինյանի որոշման հնարավոր պատճառը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախապես չհայտարարել կիրակնօրյա պատարագին մասնակցելու վայրը, քանի որ թիմում հաշված մարդիկ են աջակցում նրան, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ որպեսզի զերծ մնա ավելորդ շահարկումներից, վարչապետը որոշել է առանց նախապես տեղեկացնելու այցելել պատարագների։

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում նրա կողքին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր, պատգամավոր Ալխաս Ղազարյանը, Բաբկեն Թունյանը, Էսթեր Այվազյանն ու մարզային պաշտոնյաները, հիշեցրել է լրատվականը։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Հունվարի 10-ին Մասյացոտնի թեմի առաջնորդը կաթողիկոսի հրամանով ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Փաշինյանն առոչինչ էր անվանել Մասյացոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ կաթողիկոսի որոշումը։

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Ինձ վերագրվող տեսանյութերը կեղծիք են և սուտ․ Արշակ արքեպիսկոպոս
Փաշինյանի այցը Գյումրի․ զուգահեռ պատարագներ և ակցիա՝ ի նշան բողոքի

Leave a Comment