Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակը ուղևորվեց Հայաստան
Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակն այսօր ուղևորվել է Հայաստան։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց տեղեկություններով վառելիք տեղափոխող շարժակազմը Բաքվից հյուսիս գտնվող Բալաջարի կայարանից այսօր կեսօրին շարժվել է Վրաստան, որտեղից էլ արդեն մուտք կգործի Հայաստանի տարածք։ «48 վագոններից կազմված շարժակազմով Հայաստան կհասցվի 1742 տոննա АI 95 մակնիշի բենզին և 956 տոննա դիզելային վառելիք»,-հաղորդում է «Ինտերֆաքսը»։ … Read more