«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ՀԱՍԵ-ի, հոգևորականների դեմ սանձազերծած արշավը»․ Լիլիթ Բլեյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԸ     Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին, որոնք հայտնվել են Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի և հալածանքների թիրախում։     Գիտակցելով, որ այդ արշավը հակաօրինական է … Read more

Քանի դեռ ընդդիմությունը իրեն ճղում է, թե չենք զբաղվում գերիների հարցով, նրանցից 4-ը վերադարձան Հայաստան. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 🛑 Աչքներս լույս !!! ‼️ Քանի դեռ ընդդիմությունը իրեն ճղում է, թե չենք զբաղվում գերիների հարցով, նրանցից 4-ը վերադարձան Հայաստան։ ‼️ Գեւորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան, Վագիֆ Խաչատրյան․ Բարի վերադարձ տղերք։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ամերիկացի զինծառայողներին խորհուրդ է տրվել լքել Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազան․ Reuters

Կատարի Ալ Ուդեյդ ռազմաբազայի ամերիկացի որոշ զինծառայողների և աշխատակիցների կոչ է արվել ժամանակավորապես լքել օբյեկտը․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագետներին: «Սա վերադասավորում է, այլ ոչ թե հրահանգված տարհանում», – ասել է դիվանագետներից մեկը։ Նա նաև նշել է, որ տեղյակ չէ, թե արդյոք նշվե՞լ է անձնակազմի տեղաշարժի որևէ կոնկրետ պատճառ։ Ալ Ուդեյդը Մերձավոր Արևելքում ամենամեծ … Read more

Ես երջանկությունից չեմ կարողանում խոսել, հենց այսօր էլ ճամփորդելու եմ Հայաստան․ Վիգեն Էուլջեքջյանի կին

Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ  Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներ  են վերադարձել Հայաստան. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»: Ավելի … Read more

ՀՀ ՆԳՆ-ն պատասխանել է Իրանի դեսպանին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝  նախ արձանագրելով, որ ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ, ապա մանրամասնելով. «ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի … Read more

Սպիտակ տանը մեկնարկել Վենսի և Ռուբիոյի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ

Սպիտակ տանը սկսվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոցֆելդտի հետ՝ հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարության ֆոնին, որը բանակցություններից ընդամենը մի քանի ժամ առաջ պահանջել … Read more

Մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր

14 Հունվար, 2026 20:00 Հասարակություն Հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»: Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի և … Read more

Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենաարժանահավատը համարում եմ Գագիկ Ծառուկյանի ձևավորածը. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)

2026 թվականի ընտրությունների արդյունքներով իշխանափոխության հասնելու մեծ հնարավորություն կա, անհրաժեշտ են ընդդիմադիր կենտրոններ, որոնց հասարակությունը վստահում է, կարծիք է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Հիմնվելով սոցհարցումների տվյալների վրա՝ Սուրենյանցը նշել է, որ այսօր վստահություն վայելող ընդդիմադիր  4-5 ուժ ու կենտրոն կա։ «Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենաարժանահավատը համարում եմ Գագիկ Ծառուկյանի ձևավորած կենտրոնը»,- ասել է «Դեմոկրատական … Read more