ԱՄՆ-ին՝ վկա, Ռուսաստանին՝ տեր․ Նարեկ Կարապետյանի իրական օրակարգը — MediaNews

Երեկ երեկոյան Պետրոս Ղազարյանի հյուրը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էր։ Հարցազրույցը, Պետրոսի սովորական ձևաչափի հետ համեմատած, նկատելիորեն երկար էր։ Թերևս պատճառը մեկն էր․ հաղորդավարը յուրաքանչյուր հարցի շուրջ ստիպված էր զգալի ջանքեր գործադրել որևէ կոնկրետ, ստուգելի կամ համոզիչ պատասխան ստանալու համար։ Շատ դեպքերում այդ ջանքերն ավարտվում էին ոչ թե պատասխանով, այլ գեղեցիկ ձևակերպումների հերթական … Read more

«Սա ազդակ է, որ քայլ առ քայլ շուտով կհանձնեն նաև օդային տարածքը»

Լրագրող Գալուստ Նանյանի գրառումը՝ կից լուսանկարով․  «Այսպիսի գովազդները պարզապես մարքեթինգ չեն։ Սա ազդակ է, որ քայլ առ քայլ շուտով կհանձնեն նաև օդային տարածքը, իսկ հանրությանը կրկին կմատուցեն նույն հին պատմությունը՝ «մեղավորը նախկիններն են»»։ Դիտեք նաև՝

Հնդկաստանում գրանցվել է «Նիպա» վիրուսի առաջին մահացու դեպքը

Նիպա վիրուսի նոր շտամից առաջին մահացու դեպքը գրանցվել է Հնդկաստանում։ Սա լուրջ մտահոգություն է առաջացնում՝ հատուկ պատվաստանյութի բացակայության և հիվանդության բարձր մահացության պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Նիպա վիրուսից մահացության մակարդակը տատանվում է 40%-ից մինչև 75%, ինչը ուղղակիորեն կախված է բժշկական վերահսկողության և բռնկման կառավարման որակից տվյալ տարածաշրջանում։ Վիրուսի փոխանցման ուղիները՝ Հարված վարակված թռչող … Read more

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը: Ֆորումի ընթացքում կայացել են բարձր մակարդակի հանդիպումներ միջազգային առաջատար ընկերությունների և գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել Schneider Electric ընկերության ղեկավարության հետ, որի … Read more

Չարն իր երախը բացել է մեզ վրա, բայց մենք համարձակորեն հրաժարվել ենք սատանայից․ Հայր Ռուբեն

Հասարակություն 25 Հունվար, 2026 13:41 Այսօր մեր Եկեղեցու նավակը նույնպես ալեկոծվում է, հատկապես՝ Մասյացոտնի թեմինը։ Այս մասին Արարատի մարզի Դալար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի քարոզի ընթացքում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը՝ … Read more

TRIPP-ի պատկանելության իրավունքը ժամանակի ընթացքում կարող է վերաբաշխվել

25.01.2026 | 13:54 Հաշվի առնելով, որ Դավոսում Ալիև-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է TRIPP նախագիծը (առանց Նիկոլ Փաշինյանի, ում հետ չի եղել նաև երկկողմ հանդիպում), հաշվի առնելով նաև, որ Թրամփի հետ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի նախագահը հանդիպումներ է ունեցել մի շարք առաջատար ներդրումային ու ենթակառուցվածքների կառավարման համաշխարհային անուն ունեցող կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում, օրինակ, BlackRock-ի ներկայացուցիչների հետ, կարո՞ղ … Read more

Մեկնարկել է «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը

Հունվարի 23-ից մեկնարկել է «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում: Մեկնարկը տրվել է մարզկենտրոն Վանաձորից: Հավաքի նպատակն է «Մեր ձևով» շարժման շուրջ համախմբել երիտասարդներին, որոնք սովորում են Լոռու մարզի և Երևանի ուսումնական հաստատություններում։ Հավաքի օրակարգը հագեցած է սպորտային, մշակութային և այլ միջոցառումներով: Հավաքին մասնակից շուրջ 100 երիտասարդներ Լոռու մարզի տարբեր … Read more

Չնայած երեխաներն ավելի լավ կարող են լուծել առաջադրանքներն ԱԲ միջոցով, սակայն այն չի դառնում գիտելիք. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա կապակցությամբ։ Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը:Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում է, որ կրթությունը նախևառաջ սովորողի մասին … Read more

Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը աճել է․ Պապոյան

2025թ.-ին, 2024թ-ի համեմատ, Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը աճել է 9,2%-ով՝ կազմելով 667․0 մլն ԱՄՆ դոլար (2024-ին կազմել է 610․7 մլն ԱՄՆ դոլար)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։