101 տարեկան Լիդա Ադամյանը վիրահատությունը հաջող է անցել. շուտով ոտքի կկանգնի

101-ամյա տատին Էջմիածնի բուժհաստատությունում արդեն երկրորդ անգամ են վիրահատել: Երկու դեպքում էլ պատճառը կոտրվածքներն են եղել: Վիրահատությունը նորմալ է անցել, և չնայած տարիքով պայմանավորված դժվարություններին, տատը շուտով ոտքի կկանգնի: Մանրամասները՝ Հանրայինի ռեպորտաժում:

«Telegram-ի ճակատագրի համար կարելի է չմտահոգվել, այն համագործակցում է ՌԴ-ի հետ». Պետդումա

Telegram-ը փոխգործակցում է Ռուսաստանի իշխանությունների հետ, ուստի նրան արգելափակում չի սպառնում։ Այս մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մեսենջերը կշարունակի գործել Ռուսաստանում։ «Telegram-ը բավականին արդյունավետորեն համագործակցում է աշխարհի երկրների մեծ մասի կառավարությունների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի… Կարծում եմ, որ Telegram-ի ճակատագրի համար կարելի է չմտահոգվել»,— ասել է … Read more

Ութ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ և ապօրինի կալանքի 64-րդ օրն է։ ՈՒթ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ նաև գործող իշխանությունների քաղաքական սնանկության, իրավական անկարողության և բարոյական պատասխանատվության բացակայության ուղիղ արտացոլումն են։ Հացադուլը բժշկության մեջ երբեք չի դիտարկվում որպես քմահաճություն։ … Read more

Ցուցմունք չէի տվել, բայց ՔԿ ղեկավարն ասում է՝ ձեր ցուցմունքների մեջ էական տարբերություն կա․ Քոչարյան

Ես կոնկրետ իմ օրինակի վրա կարող եմ ասել` ակնհայտ ապօրինի ձևով փորձել են  առերեսում կազմակերպել բանտում ինձ հետ։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ: «Ես ընդհանրապես ցուցմունք չեմ տվել։ Ինձ հետ փորձում են առերեսում անել և Քննչական Կոմիտեի ղեկավարը սկսում է հետևյալ կերպ․ «քանի որ ձեր ցուցմունքների մեջ կա էական … Read more

Հունվարի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Դեղատան փողոց 4 շենք, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 52-80 առանձնատներ, Բուզանդի փողոց 1 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Քեռու փողոց 35, 37, 39, 52/1, … Read more

Կին ոստիկանն արդեն իսկ հերոս է՝ կրելով զենք և տղամարդկանց հետ ծառայում հավասարը հավասարի նման․ Արմինե Վարդանյան

Iravaban.net-ը շարունակում է «Ոստիկան հայուհիներ» նախագիծը, որի շրջանակներում զրուցել ենք ՀՀ ՆԳ նախարարության չորս հենասյուներից մեկի՝ ոստիկանության պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի 2-րդ վաշտի պարեկ ոստիկանության լեյտենանտ Արմինե Վարդանյանի հետ։ Պարեկային ծառայության մասին Արմինեն տեղեկացել է գովազդներից և միանգամից որոշում է կայացրել՝ առանց երկար մտածելու․ «Ցանկությունս մեծ էր ընդունվելու, բարեփոխումների մի մասը … Read more

ԱԺ-ում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է կոնֆլիկտային մթնոլորտ. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին ԱԺ շենքից հեռացնելու կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև. «Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր … Read more

«Կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են Գրենլանդիայի վերաբերյալ պահանջներին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է առևտրային սահմանափակումներով այն երկրներին, որոնք դեմ են Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայի նկատմամբ պահանջներին։ «Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի հարցում, քանի որ մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման … Read more