Այնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Մանիպուլյացիա են կատարում, զանգում են գործարարներին, ասում են մի ճշգրտում տվեք հարկային հաշվետվության, թողեք գումարը գա պետական բյուջեի վրա՝ եկամուտ երևալու համար, հունվարին նորից հետճշգրտում կտաք, հետ կգա ձեզ: Խաբկանք են ստեղծում, իբր բյուջեն կատարվեց, հունվարին՝ նորից դատարկվեց: Այնպես, ինչպես բյուջեի եկամտային մասն են նկարում, այդպես էլ նկարում են տեղում արտադրված ապրանքների քանակը: Այս մասին … Read more

Համայնքային ոստիկանները 52-ամյա արտաշատցու տանը թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտաշատ քաղաքի 52-ամյա բնակիչը թմրանյութ է պահում և օգտագործում: Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 6,32 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և … Read more

Ուիթքոֆը հրապարակել է Իրանի հետ դիվանագիտական ​​համաձայնության հասնելու համար ԱՄՆ պահանջները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը ներկայացրել է Վաշինգտոնի պահանջները, որոնք Թեհրանը պետք է ներառի երկրների միջև լարվածությունը նվազեցնելու դիվանագիտական ​​համաձայնագրում, հաղորդում է The Times of Israel-ը։ Նա նշել է, որ համաձայնագիրը պետք է ներառի չորս հիմնական հարց՝ ուրանի հարստացման մակարդակը, հրթիռային պաշարների կրճատումը, միջուկային նյութերի պաշարների կառավարումը և Մերձավոր Արևելքում իրանամետ խմբավորումների … Read more

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝ տարեցներ

16 Հունվար, 2026 16:54 Հասարակություն Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ձյան տեղումների հետ կապված վնասվածքներ ստացած մարդկանց թվի մասին։ Այսօր ստացա պատասխանի համաձայն, փաստացի միայն քաղաքապետարանի ենթակայության տակ եղած բուժհիմնարկներում ունենք 117 տուժած, որոնցից 63-ը՝ թոշակային տարիքի։   «Ու՞մ պետք … Read more

«Առաջիկա ընտրությունը Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է»․ Վահե Հովհաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընտրություններում հաջողության հասնելու համար․     Ընտրություններին ընդառաջ արտաքին կոպիտ, անթույլատրելի ազդեցությունը նվազեցնելու և երկիրը սահուն փոփոխությունների տանելու համար անհրաժեշտ է պատկերացումների, քայլերի, պայմանների և շեշտադրումների մի ամբողջություն.      1. Ժողովուրդը քվեարկության մատերիալ չէ։ Ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել։ Կա խնդիր. հավաքական ընտրողն այս պահին չի ընկալում, թե ինչերի … Read more

Aurora News | Գրենլանդիան հայտնել է տնտեսական ակտիվության անկման մասին ԱՄՆ սպառնալիքներից հետո

Ըստ Գրենլանդիայի ձեռնարկությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Դեն Սիվերտսենի Գրենլանդիայի տնտեսական ակտիվությունը դանդաղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու վերաբերյալ մեկնաբանություններից ի վեր:  «Գործարարներին կայունություն է անհրաժեշտ, և ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում մենք տեսնում ենք աճող տատանումներ զբոսաշրջության և շինարարության ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում», – նշել է նա։ 

Aurora News | Ավտովթար` Գեղարքունիքում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական … Read more

Չի բացառվում, որ ԱՄՆ-ն և Իսրայելն այս պահին գնում են Իրանի զգոնությունը բթացնելու ուղղությամբ՝ անակնկալ հարձակման նպատակով․ փորձագետ

16 Հունվարի, 2026 Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում ու նրա շուրջ ձևավորված իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ.Հաշվի առնելով Իրանում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական վակուումը՝ այս պահի դրությամբ կարելի է առանձնացնել հետևյալ ընդհանրական գնահատականները։ 1․ Հնարավոր է՝ Իրանի իշխանություններին հիմնականում հաջողվել կառավարելիության հուն վերադարձնել ներքին իրավիճակը։ Գործողություններն իրականացվել են և շարունակվում են ինչպես … Read more

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում ընդունված փաստաթղթին և նախարարության անելիքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա արդյունքները, և նախանշվել առաջիկա ծրագրային առաջնահերթությունները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում նախորդ օրն ընդունված փաստաթղթին՝ … Read more

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան Վահան Պետրոյանն էր։ Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում: Պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին էր հայտնել, որ հայտնաբերվել է զինծառայող Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Գործով ձերբակալվել է մեկ անձ։ ՔԿ-ն … Read more