Այնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Մանիպուլյացիա են կատարում, զանգում են գործարարներին, ասում են մի ճշգրտում տվեք հարկային հաշվետվության, թողեք գումարը գա պետական բյուջեի վրա՝ եկամուտ երևալու համար, հունվարին նորից հետճշգրտում կտաք, հետ կգա ձեզ: Խաբկանք են ստեղծում, իբր բյուջեն կատարվեց, հունվարին՝ նորից դատարկվեց: Այնպես, ինչպես բյուջեի եկամտային մասն են նկարում, այդպես էլ նկարում են տեղում արտադրված ապրանքների քանակը: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Գոյություն ունի «ավելացված արժեքի հարկի» գումար, որը համարվում է պետության պարտք գործարարին: Գործարարը նախապես վճարում է, հետագայում պարտավորություն առաջանալու պարագայում հաշվանցում կատարելու նպատակով: Օրինակ՝ պայմանական 20.000 դրամ խանութում վճարել է կանխավճար, դրանից հետո ապրանքների ժամանակ 20.000-ից հանվելու է»,- նշել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Նաիրի Սարգսյանը շեշտեց, որ ներսում սպառում ավելանալու համար՝ կամ պետք է բնակչության աճ տեղի ունենա, կամ էլ տուրիստական ներհոսք.

«Վերջին հրապարակած տվյալներով՝ 1.7 մլն տուրիստ է այցելել Հայաստան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույնքան տուրիստ էր եղել, նշանակում է՝ տուրիստական աճ չունենք, բնակչության աճ ևս: Հետևաբար, սպառում չի կարող ավելանալ, ինչի՞ հաշվին է ավելացել, չգիտենք, ստեղծված է խաբկանք»:

Leave a Comment