ՌԴ-ն համաձայնել է առաջին եռակողմ բանակցություններն անցկացնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ. Պուտինը հանդիպել է ԱՄՆ բանագնացներին

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել, որ անվտանգության հարցերով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում հունվարի 23-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պատվիրակության միջև բանակցություններից հետո, գրում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի բանակցային թիմը կգլխավորի ՌԴ Զինված ուժերի ԳՇ գլխավոր վարչության ղեկավար Իգոր … Read more

««Շատ անհարմար ժամանակ». Դժվար ընտրություն Հայաստանի համար. Թրամփը Փաշինյանի համար մատի փուշ է դարձել…»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 23 Հունվար, 2026 10:22 Յուրի Պոդոլյական կիսվել է իր մտքերով իր Telegram ալիքում։ Նա կարծում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության համար գլխավոր պարադոքսը ամփոփված է երկու բառի մեջ, այն է «անհարմար ժամանակ»։ Փաստացի գրեթե յուրաքանչյուր իրադարձություն նրանց վրա է ընկնում սխալ պահին, գրում է kapital-rus.ru–ն։  Նախ, ԱՄՆ … Read more

Հանրապետության նախագահը հանդիպել է «Կոկա-Կոլա»-ի գործադիր տնօրենին

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Կոկա-Կոլա» ընկերության գործադիր տնօրեն Գորան Բոգդանովիչի հետ։ Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել «Կոկա-Կոլա» ընկերության և Հայաստանի միջև շուրջ երեք տասնամյակ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը՝ ընդգծելով դրա նշանակալի ներդրումը երկրի տնտեսության, աշխատատեղերի ստեղծման և սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունների … Read more

«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները վերածվում են համագործակցության»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 23 Հունվար, 2026 10:12 Առաջին ադրբեջանական ընտանիքները հունվարի 21-ին վերադարձել են Խանքենդի (նախկինում ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ): Այդ ֆոնին Դավոսում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները վստահեցրել են միջազգային հանրությանը իրենց վճռականության մեջ թաղել «պատերազմի կացին»–ը և համատեղ սկսել Հարավային Կովկասի զարգացումը: Դիտորդները ցանկանում են հավատալ նրանց, … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 23-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 23-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 378 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 380,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 440 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 444,5 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,88 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,97 դրամ փոխարժեքով։

Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ 23 Հունվար, 2026 9:37 ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Չինաստան՝ Ազատության համաշխարհային օր: ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1897– ծնվել է հայաստանցի քուրդ արձակագիր Արաբ Շամիլովը, որը ստեղծագործել է քրդերեն և հայերեն: 1903– ծնվել է նշանավոր ջութակահար Իվան Գալամյանը: 1912- գործարկվել է Երևանի ջրմուղը: 1921- տեղի է ունեցել … Read more

Ձեր արյունը կապույտ է, մերը կարմի՞ր. Նարեկ ջան, անցի՛ր առաջարկվող բուժզննությունը. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին: Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել ու պատմել՝ ինչպես է Նարեկ Կարապետյանի էկրանին ցույց տալիս մի թուղթ, որը, իր իսկ մեկնաբանմամբ, դիմում է եղել և դրանում ինքը խնդրել է իրեն զորակոչել … Read more

Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

Հունվարի 22-ին, ժամը 07։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը, հրշեջ-փրկարարական ջոկատներից և … Read more

Ռուսաստանցի գործարարի եղբորորդին որոշել է երեսով տալ, որ կատարում է հարկային պարտավորությունները. Ջուլհակյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին: «Ուրեմն ռուսաստանցի գործարարի եղբորորդին որոշել է երեսով տալ այն, որ կատարում է օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Ասում է, որ հենց իր վճարած գումարով թոշակ է ստանալու 20 հազար թոշակառու: … Read more

Ջրառատ գյուղում վագոն-տնակ է այրվել՝ հրդեհելով նաև կից շինությունը

Հունվարի 22-ին՝ ժամը 21։09-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի ՈՒղեկալների փողոցում այրվում է վագոն-տնակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը … Read more