Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ. Aysor.am
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթ առկա չէ։ Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ կա՞ նախաձեռնված քրեական վարույթ, որը վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսին։ «Նշված անձի «վերաբերյալ» ՀՀ դատախազությունում քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն ներկայում առկա չէ»,- Aysor.am-ին պատասխանել են Դատախազությունից։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: