Ջրառատ գյուղում վագոն-տնակ է այրվել՝ հրդեհելով նաև կից շինությունը


Հունվարի 22-ին՝ ժամը 21։09-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի ՈՒղեկալների փողոցում այրվում է վագոն-տնակ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ փողոցում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 21 քմ)՝ գույքով և կից փայտե շինությունը՝ մոտ 15 քմ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

39 դիտում

Leave a Comment