Ռուսաստանցի գործարարի եղբորորդին որոշել է երեսով տալ, որ կատարում է հարկային պարտավորությունները. Ջուլհակյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին:

«Ուրեմն ռուսաստանցի գործարարի եղբորորդին որոշել է երեսով տալ այն, որ կատարում է օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Ասում է, որ հենց իր վճարած գումարով թոշակ է ստանալու 20 հազար թոշակառու:

Բնականաբար մոռանում է նշել, որ ևս մի քանի հարյուր հազար թոշակառու թոշակ են ստանում բանվորի, էլեկտրամեխանիկի, վարսահարդարի, ուսուցչի, զինծառայողի, եռակցողի, կոշկակարի, դասախոսի, պետծառայողի, նախարարի, մսավաճառի վճարած հարկերից:

Իհարկե մոռանում է նաև նշել, թե քանի անգամ է դիմել և որքան աջակցություն է ստացել պետությունից պետբյուջեի հաշվին: Միայն մեկ ծրագրով ստացել է 105 000 000 դրամ:

Մաքսային աջակցության ծրագրերով 3,5 մլրդ դրամի աջակցություն է ստացել: Սույն «հրաշամանուկի» տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք հանգիստ արձանագրել, որ վերջինիս և յուր հորեղբոր պատճառով 72 100 թոշակառու թոշակ չի ստացել: Եթե տրամաբանություն, ապա երկաթյա»,- գրել է Ջուլհակյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

143 դիտում

Leave a Comment