«Ալե՛ն Սիմոնյան, ինչքան բարձր պաշտոն էլ ձեռք գցես, այդքան չկաս, որպեսզի որևէ մեկը քեզ հետ բանավիճի». Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որ ասում եմ՝ անգրագետ են, նեղանում ենԱլեն Սիմոնյան, ինչքան բարձր պաշտոն էլ ձեռք գցես, այդքան չկաս, որպեսզի որևէ մեկը քեզ հետ բանավիճի, շատ կրկնիր էդ միտքը, ինչքան ուժ ունես՝ կրկնիր…Հիմա կենսագրությանս անդրադառնամ, որը նույնիսկ ես չեմ լրացրել, բայց դա կարևոր չի: Վիկիպեդիայում կարդացածդ գոնե նորմալ ընկալիր: Գրել … Read more

Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ. Ռյուտե • Tribune.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրապատգամավորների հետ քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ստիպված կլինի տարածքային փոխզիջումների գնալ: 2025 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, Վլադիմիր Զելենսկին արդեն մերժել էր Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից։ «Եվ երրորդ հարցը տարածքի շատ զգայուն հարցն է։ Վերջին հաշվով, միայն Ուկրաինայի … Read more

Թրամփը փոխել է ծրագրերը Գրենլանդիայի վերաբերյալ՝ իմպիչմենտի հնարավոր սպառնալիքի պատճառով. Reuters

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է Գրենլանդիան ուժով զավթելու մտադրությունից՝ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ (պաշտոնանկություն) հայտարարելու սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության տեղեկություններով՝ լարվածությունը Գրենլանդիայի շուրջ սրվել էր հունվարի 5-ին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի՝ CNN-ին տված հարցազրույցից հետո։ Կղզին ուժով զավթելու հնարավորության մասին ուղիղ հարցին Միլլերը հստակ … Read more

Գազայի հատվածում վերջին պատանդի դին վերադարձվել է. Թրամփ – Armenia Today

Գազայի հատվածում վերջին պատանդի դին վերադարձվել է, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում: Այսպիսով, ըստ նրա, հաջողվել է վերադարձնել բոլոր 20 կենդանի պատանդներին և բոլոր զոհվածներին։ «Զարմանալի աշխատանք: Մեծամասնությունը կարծում էր, որ դա հնարավոր չէ անել։ Շնորհավորում եմ իմ հիանալի Չեմպիոնների թիմին», – գրել է նա: Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում 19 … Read more

Որպես ծառայակից եղբայր, քաջալերում եմ ձեզ մնալու ճշմարիտ հովիվներ և երբեք չդառնալու վարձկաններ. Տ. Աբգար Եպս. Հովակիմյան

Արժանապատի՛վ լծակից հայրեր, Սուրբ Սեղանի սպասավորնե՛ր, Քրիստոսի հոտի հսկող և պահապան հովիվնե՛ր։ Խորին ակնածանքով և սրտի խոնարհությամբ եմ դիմում ձեզ՝ գիտակցելով և ձեզ էլ հիշեցնելով, որ քահանայական ծառայությունը, ըստ սուրբ հայրերի վկայության, մարդկային կարողություններից վեր է և իրագործվում է միայն Աստծու ողորմությամբ ու շնորհով, քանի որ «Քահանայությունը իրագործվում է երկրի վրա, բայց պատկանում է երկնային … Read more

Մեծ Բրիտանիան կմիանա ինը եվրոպական երկրների հետ խոշոր հողմային էլեկտրակայանի նախագծին

Մեծ Բրիտանիան և ևս ինը եվրոպական երկրներ պատրաստվում են միասին ֆինանսավորել Հյուսիսային ծովում նոր խոշոր ծովային քամու էներգիայի նախագծեր։ Նպատակն է բարձրացնել էներգետիկ անվտանգությունը և նվազեցնել կախվածությունը բրածո վառելիքից։ Առաջին անգամ քամու էլեկտրակայանների մի մասը կմիացվի մի քանի երկրների էլեկտրացանցերին ստորջրյա մալուխներով։ Կառավարությունը և ոլորտի մասնագետները կարծում են, որ դա կնվազեցնի գները և կբարելավի մատակարարումը, … Read more

Ադրբեջանի բժիշկները չեն գա Հայաստան. ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկները կժամանեն Երևան

Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ կարևոր և խորհրդանշական մի նոր էջ է բացվում: Առաջին անգամ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը կանցկացվի Հայաստանում: Այսինքն այս ծրագրի շրջանակում Երևանը մի քանի օրով կդառնա ֆուտբոլային բժշկության եվրոպական կենտրոն: Ի՞նչ նշանակություն ունի այս ծրագիրը և ի՞նչ է իրենից առհասարակ ներկայացնում. թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի … Read more

Իսկ «բարենորոգիչներին» հարած քահանաները թող սրանց նայեն ու պատկերացնեն իրենց ապագան. Սամվել Դպիր Գրիգորյան

26 Հունվարի, 2026 Սամվել Դպիր Գրիգորյանը գրում է. «ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ ՄԿՐՏԻՉ ՍՐԲԱԶԱՆԻՆ Այս կոլլաժն ամեն ինչ ասող է: Շնորհազուրկ կարգալույծները, որոնք սքեմ հագնելու իրավունք այլևս չունեն և հագնում են միմիայն պետպատվերով ու մարդկանց մոլորեցնելով անվավեր ծեսեր կատարելիս: Դատարանում ցուցմունք տալու համար եկել ու աշխարհական կերպարով գլխիկոր նստել են: Հազար ամոթ ձեզ, չնայած ոչ ամոթ ունեք, … Read more

Միրզոյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանը, ԵՄ-ի հետ փոխգործակցությունը

Հունվարի 26-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և … Read more

Թուրքիայի բանակը 9-րդ տեղում է աշխարհում. Global Firepower

Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026-ի ամենաուժեղ բանակ ունեցող երկրների ցանկը։ Հաշվի է առնվել մասնավորապես ռազմական կարողությունների, տեխնոլոգիական մակարդակի և թվաքանակի գործոնները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն։ Նախորդ տարվա համեմատ դասակարգումը հիմնականում չի փոխվել, միայն Գերմանիան է աչքի ընկել ռազմական ծախսերի աճով և զբաղեցրել 12-րդ տեղը։ 2026-ի ամենաուժեղ բանակներ ունեցող … Read more