Գյումրիում շների կացարանը չկառուցվեց, «Մասնակցային բյուջետավորման» գումարը՝ Հաղթանակ զբոսայգուն

Գյումրիում «Մասնակցային բյուջետավորմամբ» հաղթած թափառող շների կացարանի ծրագիրը երկրորդ տարին է՝ չի իրականացվում։ Նախորդ տարի հաղթած ծրագրի համար նախատեսված մրցույթը վեց անգամ հայտարարվել է, բայց որևէ ընկերություն չի մասնակցել։ Այս տարի մասնակցային բյուջետավորմամբ արդեն Հաղթանակ զբոսայգու հիմնանորոգման ծրագիրն է հաղթել, և դրա շինարարությունն արդեն սկսվել է։ Գյումրիի կենտրոնում գտնվող զբոսայգին հիմնանորոգվում է 185 միլիոն դրամով։ … Read more

Երևանում կկայանա Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեան․ քննարկում՝ ՊՆ-ում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար, նավատորմի կապիտան Ռոբերտո Ռեկկիայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնել է ՊՆ-ն, կողմերը քննարկել են 2027 թվականին Երևանում կայանալիք Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեայի և կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներին և ռազմական սպորտին … Read more

Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը

24 Սեպտեմբեր, 2026 20:16 Հասարակություն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։ Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը … Read more

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակության հետ։ «Քննարկվել են ԵԺԿ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի ընտրական գործընթացների իրականացման առանձնահատկություններով, Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումներով, կուսակցությունների ֆինանսական թափանցիկությամբ, ինչպես նաև … Read more

«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի՝ վերանայել իր «խաղաղության» կոնցեպտը։ Քանի դեռ դրան պատրաստ չէ, սեփական քաղաքականության չլուծված խնդիրների համար վճարելու է Հայաստանի հասարակությունը՝ ավելի սահմանափակ ազատությամբ, ավելի վերահսկվող խոսքով և քաղաքական ընտրության ավելի նեղ հնարավորությամբ։ Սա է Ադրբեջանական հարմարվողականությունը ներքին պարտադրանքով պահպանելու մեխանիզմը, որի մասին զգուշացրել եմ։Վերջին երկու … Read more

Փաշինյանը Սլովենիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացումը

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Յանեզ Յանշայի հանդիպումը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Սլովենիա հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցերի: Վարչապետը խոսել է Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ընթացքի մասին և կարևորել Սլովենիայի կողմից բարձր մակարդակի մասնակցությունը: Նիկոլ Փաշինյանը և Յանեզ Յանշան մտքեր … Read more

Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

24 Սեպտեմբերի, 2026 Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա 2026 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հարևանությամբ բնակվող քաղաքացուն հարվածներ հասցնելու (ծեծի ենթարկելու) համար նույն քննչական բաժնի երկու քննիչների նկատմամբ քրեական հետապնդում … Read more