Գրենլանդիան իր ուրույն տեղը կունենա դանիական նոր մետաղադրամների վրա

Գրենլանդիան իր ուրույն տեղն ունի Դանիայի նոր մետաղադրամների վրա․ գրում է Euronews-ը։ Նոր մետաղադրամներն ամբողջ թագավորությունում թողարկվում են 2025 թվականի դեկտեմբերից ի վեր։ Նախկինում դանիական մետաղադրամների վրա Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան միասին էին ներկայացված՝ հաճախ մեկնաբանվելով որպես Դանիայի հյուսիսատլանտյան տարածքներ։  

Եթե քեմալիզմն ուներ հստակ պետական դոկտրին, ու բովանդակություն՝ աշխարհիկություն, ազգ-պետություն, պետական լեզու, Փաշինյանի դեպքում այն ոչ մի առանցք չունեցող տաֆտալոգիա է. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Եկեք ձեզ շատ լակոնիկ ասեմ, թե իրենից իրականում ինչ է ներկայացնում «կրթվելու» նկատմամբ օրվա կառավարիչների մոլուցքը, նախապես ասեմ, որ այն նույնպես պլագիատ է, քանի որ պատմության մեջ նման գործիքակազմ արդեն իսկ կիրառվել է՝ և ոչ մեկ անգամ։ «Կրթվելը նորաձև է» թեզը արտաքինից ներկայացվում է որպես կրթությունը խթանելու մի շատ կարևոր գործընթացք, … Read more

ԵՄ Խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում

ԵՄ Խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում։  Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա․ «Այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմակայունությունը և կարագացնի զինված ուժերի փոխգործունակությունը՝ ապագայում միջազգային ռազմական առաքելություններին … Read more

Ռասիստական տեսանյութը հարվածել է Լոս Անջելեսի հայ փոքր բիզնեսներին․ Նյուզոմը բողոք է ներկայացրել

Լրագրող Գոհար Վեզիրյանը գրում է. «Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուզոմը ժամեր առաջ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․ «Իմ գրասենյակը քաղաքացիական իրավունքների բողոք է ներկայացրել՝ պահանջելով հետաքննություն իրականացնել Դոկտոր Մեհմեդ Օզի կողմից Կալիֆոռնիայում ապրող հայերին ուղղված հիմնազուրկ և ռասիստական մեղադրանքների վերաբերյալ»։ Նամակում մասնավորապես նշվում է, որ հունվարի 27-ին ԱՄՆ պետական Մեդիքեր եւ Մեդիքեյդ առողջապահական ծրագրերի ծառայության … Read more

Վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի․ Տեր Փառեն

30 Հունվարի, 2026 Նախօրեին Սաղմոսավանք վանական համալիրի Սուրբ Սիոն եկեղեցում, թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ կատարվել է հերթական միասնական ժամերգությունը: Թեմից հայտնում են, որ ներկաներն աղոթք են բարձրացրել անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար: Ժամերգության ավարտին … Read more

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար. Բայրամովը՝ Արաղչիին

Քաղաքականություն 30.01.2026 | 11:14 Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցի ընթացքում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն են քննարկել։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Բայրամովն ասել է, որ տարածաշրջանում վերջին շրջանում լարվածությունը մտահոգություն է առաջացնում, նաև ընդգծել, որ Ադրբեջանը միշտ հանդես է եկել է այն բանի օգտին, որ բոլոր կողմերը զերծ մնան այնպիսի … Read more

Ամփոփվել է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված հարցազրույցը

Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով հարցազրույց, որին մասնակցել է 3 հավակնորդ։ Հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով Բարձրագույն դատական խորհրդում իրականացված քվեարկությունների արդյունքում որևէ հավակնորդ չի ստացել անհրաժեշտ քանակի ձայներ։

Արտաշատի բժշկական կենտրոնը վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով․ Փաշինյան

Տեսանյութեր Քաղաքականություն Արտաշատի բժշկական կենտրոնը վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով․ Փաշինյան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Արտաշատի բժշկական կենտրոնը վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով: Այս մասին #ինչպեսխոստացելէի հեշթեգով գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: