Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն

17.02.2026 | 13:33 Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը 17 փետրվարի, 2026թ. Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։ Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից … Read more

«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին. վարորդը ոչ սթափ է եղել

Փետրվարի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Ո.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Արզական ավտոճանապարհի Արզական բնակավայրի վարչական տարածքում՝ կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է … Read more

Ավստրալիայի կառավարությունը չի օգնի ԻՊ զինյալների հետ կապեր ունեցող ընտանիքներին վերադառնալ Սիրիայից

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ կառավարությունը Սիրիայից չի վերադարձնի «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների հետ կապեր ունեցող ավստրալացի ընտանիքներին, որոնք ավելի քան վեց տարի պահվել են փախստականների ճամբարներում։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։ Նախագահը նշել է, որ կառավարությունը նրանց «որևէ օգնություն կամ հայրենադարձություն» չի տրամադրի։ «Մենք շատ հստակ կարծիք ունենք, որ չենք տրամադրի … Read more

Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է. Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի կանխորոշված «դատավճռի» մասին

17 Փետրվար, 2026 13:21 Հասարակություն «Բաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման»,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։  Նա գրել է. «Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։ … Read more

Մեկնարկել է «ArmGames» նախագծի նկարահանումները

Հաղորդավար և շոումեն Արամ Մելիքյան-ը հայտարարել է «Arm Gems» նախագծի նոր եթերաշրջանի մեկնարկի մասին։ Նա իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հայտնել է, որ շուտով հեռուստադիտողներին կներկայացվի «ArmGames»-ի նոր եթերաշրջանը։ Կից գրառմամբ Մելիքյանը նշել է. «նոր ձևաչափ, նոր հերոսներ», ինչով ակնարկում է, որ նախագիծը հանդես է գալու փոփոխված ու թարմացված բովանդակությամբ։ Ավելի ուշ հաղորդավարի … Read more

Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի փոխանցման փորձը

ՔԿԾ-ից հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները փետրվարի 16-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ամուսնու մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը։  Խուզարկության արդյունքում կնոջ մոտից հայտնաբերվել է ընդհանուր 5,5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։ Վերջինս ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյային մեղադրել է առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության դեպք։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնն զբաղեցրած անձը, դիտավորությամբ ստեղծելով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ, իրականացրել է իրեն պատկանող անշարժ գույքերի ձևական օտարումներ։ Պաշտոնյան, ըստ գործի նյութերի, մշտապես բնակվել է իրեն … Read more

Աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմության մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել. Հայր Իսահակ

17 Փետրվարի, 2026 Աստված մեծ է, լավ կլինի։ Անշուշտ, աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք  գիտեն, որ մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Իսահակ վարդապետ Պողոսյանը։ Դիտարկմանը, որ բարենորոգում անվան տակ իշխանությունների կողմից սկսված գործընթացը հաջողություններ գրանցել, եկեղեցիներ կան գրավված՝ Հայր Իսահակն  արձագանքեց՝ … Read more

Դատարանը կարգալույծ հոգևորականների հայցն ընդունել է վարույթ՝ պարտավորեցնելով ապահովել նրանց ծառայությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցադիմումները։ Դատարանը նաև հայցի ապահովման միջանկյալ միջոց պարտավորեցրել է եկեղեցուն առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի գործունեությունը հոգևոր հովվի պաշտոնում։ Բացի այդ՝ դատարանը Մայր Աթոռից պահանջել է կաթողիկոսի հայրապետական տնօրինության հիմքում … Read more