Աստված մեծ է, լավ կլինի։ Անշուշտ, աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք գիտեն, որ մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իսահակ վարդապետ Պողոսյանը։
Դիտարկմանը, որ բարենորոգում անվան տակ իշխանությունների կողմից սկսված գործընթացը հաջողություններ գրանցել, եկեղեցիներ կան գրավված՝ Հայր Իսահակն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող ասել՝ ով ինչ է գրանցել։
«Մեր նպատակը բարին, լավը, գեղեցիկը առատացնելն է, եկեղեցու, եկեղեցականի, և մենք լավահույս ենք, որ վերջ առաջ մեր մարդասիրությունը, մեր աստվածխնդրությունը հաջողությամբ է պսակվելու: Տա Աստված, որ մենք բոլորս էլ սթափվենք և մեզանում համերաշխության, խաղաղության միջավայրը գերակայի, գերակշռի»։