Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 1-ին՝ ըստ ԿԲ տվյալների – Armenia Today

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 381,19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,24 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443,21 դրամ (աճել  է 2,32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,89 դրամ (աճել է 0,03 դրամով):

Խաչատուր Սուքիասյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն լինի ՔՊ-ի համամասնական ցուցակում

Ըստ լուրերի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Հրաչյա Հակոբյանը (Աննա Հակոբյանի եղբայրն է) չեն առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Ասում են՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ևս որոշել են չառաջադրվել:

Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար. News.am

Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Հրաչյա Հակոբյանը։   Հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել, Հակոբյանը պատասխանեց. «Որևէ պատճառ չկա, ուղղակի չեմ ցանկացել առաջադրվել և չեմ առաջադրվել»։ Hayastan.news-ը` Telegram-ում

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 217 դեպք. Գրանցվել է 45 ավտովթար, վիրավորվել է 59 մարդ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բացահայտել են 217 հանցագործություն: Մասնավորապես՝ 51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 15 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 8-ական … Read more

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 604-ի

https://arm.sputniknews.ru/20251201/indvoneziajum-jrhegheghneri-ev-svoghanqneri-zvoheri-tivy-hasel-e-604-i-96420404.html Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 604-ի Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 604-ի Sputnik Արմենիա 3500 շենք է վնասվել, ավելի քան 580 հազար մարդ ստիպված լքել են տները: 01.12.2025, Sputnik Արմենիա 2025-12-01T16:03+0400 2025-12-01T16:03+0400 2025-12-01T16:03+0400 ինդոնեզիա ջրհեղեղ սողանք մահ https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1a/96237584_0:160:3072:1888_1920x0_80_0_0_b513aeac4e9618b0eb0c5603b2f73bc5.jpg ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով … Read more

Հոգևոր առաջնորդը չի կարող անտեսել ցավը, որը տիրում է իր ժողովրդի մեջ

01.12.2025 | 16:03 Մարդեղեն առաջնորդը կարող է սխալվել, ընկնել, մոլորվել, նույնիսկ՝ դավաճանել, բայց Աստված չի մոլորվում և չի լքում։ Արցախի թեմի առաջնորդի կողմից արված քայլի բացատրություններն այս պահի դրությամբ չեն կարողացել փարատել հանրային մտահոգությունները։ Արցախահայությունը դեռ սպասում է պարզաբանման, թե ինչ նպատակով էր այդ հանդիպումը, ինչ հարցեր են քննարկվել, և ինչ է շահում կամ կորցնում Արցախի ժողովուրդը … Read more

Ավազակության մեղադրանքներով 42-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է

Նոյեմբերի 28-ին` ժամը 4.05-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն ինքնաթիռի ժամանումից հետո բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նա հետախուզվում էր հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի ապօրինի շրջանառության և խոշոր չափերով ավազակության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. … Read more

Հովհաննավանքը բռնազավթված է. Փաշինյանն ինքն է որոշում, թե ով պետք է լինի Կաթողիկոսը. սրբազան

Իսկ ո՞վ ասաց, որ եկեղեցու դեմ արշավը դադարել է. անպայման չի, որ արշավը գործողությունների տեսանելի քայլերի միջոցով իրականացվի։ Եկեղեցու դեմ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը արտահայտվել է ինչպես հրապարակային, այնպես էլ լատենտ, քողարկված, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ «2018 թվականից հետո շրջանառվեց մի թեզ, որ «Եկեղեցու պատմություն» առարկան պետք է դուրս բերվի դպրոցից։ … Read more

Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք են առաջադրել. միջպետական հետախուզում է հայտարարվել

Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք են առաջադրել. միջպետական հետախուզում է հայտարարվել: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրերս, երկու հոդվածով: 48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության և իշխանությունը չարաշահելու հոդվածներով: