Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 604-ի

Բաժանորդագրվել

3500 շենք է վնասվել, ավելի քան 580 հազար մարդ ստիպված լքել են տները:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով մահացածների թիվը հասել է 604-ի, 464 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են: Տեղեկությունը հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր տարերային աղետի հետևանքով 593 մահացածի մասին:

«Ըստ տարերային աղետների հետևանքների ամփոփ տվյալների՝ մահացել է 604, վնասվածքներ է ստացել 2600 մարդ», – ասված է Ինդոնեզիայի տարերային աղետների ազգային գործակալության հաղորդագրությունում:

Նշվում է, որ 3500 շենք լրջորեն վնասվել է, իսկ ավելի քան 580 հազար մարդ ստիպված լքել են տները։

Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ. կա 4 զոհ

Հիշեցնենք` Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում ջրհեղեղներ և սողանքներ են առաջացել հորդառատ անձրևների պատճառով:

Զոհեր, ավերված տներ, խորտակված մեքենաներ. Հարավարևելյան Ասիան ջրհեղեղի մեջ է

Leave a Comment