Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսանյութին կից գրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։