Չորս ոստիկան ազատվել է համակարգից․ ՀՀ ՆԳՆ – Armenia Today

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացվել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ չորս ոստիկանի նկատմամբ կիրառել՝ «ոստիկանությունից ազատում», հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

Ըստ հաղորդագրության՝ երկու ոստիկանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ, իսկ երկու ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է:

ՆԳՆ-ն նշում է, որ համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է:

Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։

 

Leave a Comment