Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է. «Հարգելի´ քաղաքացիներ Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 – 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ: Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։ Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի … Read more

Գորիսի պետական քոլեջի 30 աշխատակից հեռանում է կրթօջախից՝ այդկերպ մերժելով ԿԳՄՍ նախարարի հրամանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից ազատել է Կարեն Լազարյանին։ Ընդ որում՝ ազատման հրամանում որևէ հիմք՝ գործող օրենքներից բխող, չի նշվում։ Վկայակոչվում է սոսկ «ՊՈԱԿ–ների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժդ» կետը, որը սահմանում է՝ «Առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր»։ Թե ինչ … Read more

Վերստին հաստատում ենք՝ շարունակել մեր հոգևոր ծառայությունը նվիրումով, արդարության և ճշմարտության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ Գրքի ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը. Տավուշի թեմ

Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն … Read more

Մեկնարկել ենք վիզաների ազատականացման երկխոսությունը և տեսնում ենք առաջընթաց․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ մամուլի ասուլիսին։  «Հարգելի՛ գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կցանկանայի շնորհակալություն հայտնել բարձր ներկայացուցիչ Կալասին և հանձնակատար Կոսին՝ Բրյուսելում մեզ հյուրընկալելու և այս արդյունավետ հանդիպման գերազանց կազմակերպման համար։ Տիկի՛ն բարձր ներկայացուցիչ, տիկի՛ն հանձնակատար, հետադարձ հայացք … Read more

Երկու գիտնականներ՝ Թոփչյանը և Ոսկանյանը, արժանացել են Ռուսաստանի կառավարության մրցանակների

https://arm.sputniknews.ru/20251202/erku-gitnakanner-tvopchjany-ev-voskanjany-arzhanacel-en-rusastani-karavarutjan-mrcanakneri-96472313.html Երկու գիտնականներ՝ Թոփչյանը և Ոսկանյանը, արժանացել են Ռուսաստանի կառավարության մրցանակների Երկու գիտնականներ՝ Թոփչյանը և Ոսկանյանը, արժանացել են Ռուսաստանի կառավարության մրցանակների Sputnik Արմենիա Մրցանակը ավանդաբար շնորհվում է գիտատեխնիկական ոլորտում նշանակալի նվաճումների համար։ 02.12.2025, Sputnik Արմենիա 2025-12-02T22:33+0400 2025-12-02T22:33+0400 2025-12-02T22:34+0400 մրցանակ գիտնական ռուսաստան հայ https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/02/96470659_0:34:3058:1754_1920x0_80_0_0_e3bf8f2d24a52fa5417a293541d45041.jpg ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երկու հայազգի գիտնականներ՝ Գևորգ Թոփչյանը և Արամ … Read more

Թուրքերի համար Ադրբեջանն առաջին բարեկամ երկիրն է. ՀՀ-ն վերջինն է հարցվածների շրջանում

Քաղաքականություն 02.12.2025 | 22:31 Europoll-ը սոցիալական հարցման արդյունքում դասակարգել է Թուրքիայի բարեկամ և թշնամի երկրները։ Հարցումը ցույց է տվել Թուրքիայի հանրության կողմից ամենաշատ բարեկամ ընկալվող երկրները, ինչպես նաև ցուցակի վերջին հորիզոնականում գտնվող երկիրը։ Թուրքիայի բարեկամական և թշնամական երկրների ընկալումը կարող է պարբերաբար փոխվել՝ կախված կառավարության քաղաքականությունից կամ ազգային շահերից, ասվում է հրապարակման մեջ: Թուրքիայի արտաքին … Read more

Միշուստինը պարգևատրել է հայազգի գիտնականներ Ռուբեն Թոփչյանին և Սերգեյ Ոսկանյանին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը գիտության, տեխնոլոգիայի և բժշկական գիտությունների ոլորտում հայտնագործությունների, գիտական աշխատանքների համար կառավարական մրցանակներ է հանձնել մի շարք գիտնականների՝ այդ թվում հայազգի Ռուբեն Թոփչյանին և Սերգեյ Ոսկանյանին։ Նշվում է, որ «Ատոմէներգոպրոյեկտ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, ինժեներական գիտությունների դոկտոր Թոփչյանը պարգևատրվել է AES-2006 բարձր հզորության ատոմակայանի նախագծի մշակման և իրականացման համար։ Ռուսաստանի Բժշկական և կենսաբանական … Read more

Փաստաթղթի փոխարեն Փաշինյանը ներկայացրել է իր ընտանեկան թերթում տպված ինչ որ բառակույտ. Արթուր Խաչատրյան

2 Դեկտեմբերի, 2025 Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Դե ինչ, փիղը երկնեց և մուկ ծնեց․․․․ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Հրապարակած փաստաթղթերը թույլ են տալիս մի քանի եզրակացության գալ։ Իհարկե, ավելի խորը վերլուծությունը և այլ աղբյուրների հետ համեմատությունը լրացուցիչ բացահայտումների կարող է բերել, բայց հիմա առաջնորդվենք «առաջին մոտարկմամբ»։ 1. … Read more

«Սա դիվերսիա է Առաքելական եկեղեցու դեմ. ճանաչում եմ մարդկանց, որոնց առաջարկվել է նյութական բարիքների դիմաց հանդես գալ եկեղեցու և կաթողիկոսի դեմ». Դավիթ Աղաջանյան

Արդեն մի քանի ամիս է՝ ՀՀ իշխանությունը պայքար է սկսել Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ՝ պահանջելով Վեհափառի հեռացումը։ Իշխանությունը մի կողմ թողնելով երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները, քննարկում է Վեհափառի կուսակրոնության հարցը: Իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն արդեն սպառնալից բնույթ են կրում, ըստ նրանց՝ կա՛մ Վեհափառ հայրապետը պետք է հեռանա, կա՛մ իրենք կհեռացնեն նրան։ … Read more

Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է. ովքեր են շահառուներն ու ինչպես օգտվել

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2580 շահառու, վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14,700 ընտանիք, վճարվել է շուրջ 10,7 … Read more