ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը գիտության, տեխնոլոգիայի և բժշկական գիտությունների ոլորտում հայտնագործությունների, գիտական աշխատանքների համար կառավարական մրցանակներ է հանձնել մի շարք գիտնականների՝ այդ թվում հայազգի Ռուբեն Թոփչյանին և Սերգեյ Ոսկանյանին։
Նշվում է, որ «Ատոմէներգոպրոյեկտ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, ինժեներական գիտությունների դոկտոր Թոփչյանը պարգևատրվել է AES-2006 բարձր հզորության ատոմակայանի նախագծի մշակման և իրականացման համար։

Ռուսաստանի Բժշկական և կենսաբանական դաշնային գործակալության Ա.Ի. Բուրնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի վիրաբուժության և փոխպատվաստման կենտրոնի ղեկավար Ոսկանյանը մրցանակին արժանացել է լյարդի ալվեոկոկոզի բուժման նոր ռազմավարության և նորարարական վիրաբուժական տեխնոլոգիաների մշակման համար։
