«Ո՞ւմ է հարցրել, Արցախը միանձնյա գնաց հանձնեց, եկավ․ հրապարակելու ենք փաստաթուղթ»․ Արշակ Կարապետյան

Արշակ Կարապետյանը, ով 2018֊2021 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, 2021թ․ ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20֊ը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 2021 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Փաստաթուղթը հրապարակելու ենք՝ նախապես երաշխավորվելով Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին»։ «Մենք անպայման հրապարակելու ենք փաստաթուղթ, … Read more

Լևոն 14-րդը հանդիպել է Արամ Առաջինին (տեսանյութ)

Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։ Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է նաև Հռոմի պապի մատուցմամբ Սուրբ և անմահ պատարագին, որին մոտ 100 հազար մարդ է մասնակցել։

Գաղափարներ երիտասարդներից՝ ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ․ կայացել է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից: Հանդիպման թեման ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումն ու կանխարգելումն էր, որի ուղղությամբ մասնակիցները ներկայացրել են նորարար գաղափարներ և առաջարկություններ։ Նախարար Սարգսյանը վերահաստատել է Երիտասարդական խորհրդի անդամների հետ ակտիվ համագործակցելու հանձնառությունը, որը նպատակ ունի քննարկումների … Read more

Գաղափարներ երիտասարդներից՝ ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ․ կայացել է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից: Հանդիպման թեման ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումն ու կանխարգելումն էր, որի ուղղությամբ մասնակիցները ներկայացրել են նորարար գաղափարներ և առաջարկություններ։ Նախարար Սարգսյանը վերահաստատել է Երիտասարդական խորհրդի անդամների հետ ակտիվ համագործակցելու հանձնառությունը, որը նպատակ ունի քննարկումների … Read more

Վաղ թե ուշ Ռուսաստանի նախագահը ստիպված կլինի փոխզիջման գնալ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Վաղ թե ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի փոխել իր միտքը և հասկանալ, որ «ելք չկա», — չորեքշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Բրյուսելում, պատասխանելով DW-ի հարցին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նա ասել է, որ Մոսկվային Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ երկխոսության մեջ համոզելու ամերիկյան հերթական փորձից հետո Կիևի գործընկերներն ու դաշնակիցները պետք է շարունակեն … Read more

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հրամանագրով Քիշնևում փակվել է Ռուսական տունը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվել Քիշնևի և Մոսկվայի միջև մշակութային կենտրոնների գործունեության վերաբերյալ համաձայնագիրը և հանգեցրել է Մոլդովայի մայրաքաղաքում Ռուսական տան փակմանը: Ավելի ուշ Մոլդովայում ռուսների համակարգող խորհուրդը հայտարարել է, որ այդ գործընթացի չեղարկմանն ուղղված ստորագրահավաք է սկսվել։ Համակարգող խորհրդի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, … Read more

«Մեր կյանքը Սուրբ Երրորդության մոդելով է ստեղծված». Ռուբեն վարդապետ Զարգարյան

Երեւանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում-շնորհանդեսի շրջանակում ծավալվեց նաեւ աստվածաբանական քննարկում։ Ինչպե՞ս կարող է Հայ առաքելական եկեղեցին իր հոտին հեռու պահել ինդիվիդուալիզմի՝ անհատապաշտության, գաղափարից։ Քննարկման մասնակիցներից մեկի հարցն էր, հասցեատերը՝ Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենը։ Հայր Ռուբենը նշեց, որ Բագրատ արքեպիսկոպոսը իր գրքում անդրադառնում է … Read more

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Առաջարկ Հայաստանին»-ի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը․ Տոնոյան (տեսանյութ)

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն գաղափարների հեղինակները կպարգևատրվեն։ Գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ ««Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթի ամփոփման գործընթացը մոտենում է եզրագծին։ Ինչպես քիչ առաջ արված հայտարարության մեջ ընդգծել է մրցույթի գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը, վերջնարդյունքը 100 տոկոս … Read more

Ինքը ժուլիկություն ա անում. տանջվող մարդկանց պատասխանը՝ «հարստացած» Փաշինյանին

Աղքատության հաղթահարման սեփական պատկերացումներն ունեցող, թոշակառուներին 63 տարեկանից հետո նոր կյանք խոստացող Փաշինյանին Երևանի փողոցներում մեղադրում են «ժուլիկության» համար: «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած մարդիկ երկրի ղեկավարին հորդորում են աղքատությունն իրենց գլուխներում փնտրելու փոխարեն, գտնել դրա հաղթահարման առավել իրատեսական ճանապարհները, իսկ թոշակառուների կարիքների մասին հանդես չգալ մեծ փողերի հետ շփվող մարդու դիրքերից:

Սա՛ է ճշմարտությունը․ Արթուր Խաչատրյանը հրապարակել է Փաշինյանի թաքցրած Քի Վեսթի փաստաթուղթը

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրապարակել է Փաշինյանի թաքցրած Քի Վեսթի փաստաթուղթը: «Քի Վեսթ Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը», ավելի ճիշտ՝ փաստաթղթերի մի մասը։ Քի Վեսթի փաստաթուղթը չկար։ Փոխարենը ներկայացվել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթից մի քաղվածք։ Այսօր առավոտյան Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը … Read more