Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Բագրատ Սրբազանի գործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News Քննչականն Արցախի վերջին նախագահին որպես վկա հարցաքննության է կանչել Բագրատ սրբազանի և մյուսների գործի շրջանակում: Հարցաքննությունից առաջ Սամվել Շահրամանյանն «Ազատությանն» ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու են իրեն նորից Քննչական կանչել: «Մենք տեղյակ չենք՝ ինչ գործով են մեզ կանչել, կներկայանանք, վերջում փաստաբանը ձեզ կմեկնաբանի», – ասաց Շահրամանյանը: Հարցաքննությունը տևեց ավելի քան մեկ … Read more

Հայաստանից թանկարժեք մետաղների արտահանման համար սահմանվեց 6-ամսյա քվոտա – Նորություններ 04.12.2025

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց ոսկերչական ոլորտի արտահանմանը վերաբերող կարևոր սահմանափակում՝ կիրառելով ժամանակավոր քվոտավորման մեխանիզմ։ Գործադիրի որոշմամբ՝ դեպի երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների և դրանցով պատված մետաղների համար սահմանվել է վեցամսյա քվոտա, որն ուժի մեջ է մտնում անմիջապես՝ դեկտեմբերի 5–ից, և գործելու է մինչև 2026 թվականի հունիսի 5–ը։ Նոր կարգավորումը տարածվելու է մասնավորապես ոսկերչական … Read more

Team Holding-ը հայտարարել է 31.5 մլն դոլարի և 1.4 մլրդ դրամի պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին․ տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը։ Team Holding-ի պարտատոմսերը ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ նպատակ ունենալով աջակցել ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական … Read more

Ուսուցիչների աշխատավարձերը հետ իջեցնելը բացառում եմ. վարչապետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ։ Ըստ նրա՝ պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ: Սակայն իրենք այժմ առաջարկում են այդ գումարն ավելացնել ևս շուրջ 2,16 մլրդ դրամով։ «2018 թվականից ի վեր ուսուցիչների ֆոնդն էլ զգալիորեն աճել … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քննարկում ենք ՝ ինչպես երրորդ հնարավորություն ստեղծել ատեստավորումը չանցած ուսուցիչների համար»․ Փաշինյան

Այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցին։ Նա նշեց, որ քննարկվում է, թե ինչպես երրորդ հնարավորություն ստեղծել այն ուսուցիչների համար, որոնք ատեստավորման անցողիկ շեմը չեն հաղթահարել։ Մանրամասները՝ տեսանյութում․

Պուտինը խոսել է Ուիթքոֆի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունների ժամանակ ինքը ստիպված է եղել քննարկել Վաշինգտոնի առաջարկած Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի գրեթե բոլոր կետերը, այդ իսկ պատճառով հանդիպումը տևել է այդքան երկար։ «Այն, ինչ ամերիկացիներն են մեզ բերել հիմա, մենք դեռ չէինք տեսել, ուստի ստիպված էինք անցնել գործնականում յուրաքանչյուր կետով, … Read more

Բրյուսովի՝ ծեծկռտուքի մասնակից ուսանողուհիները ձերբակալվել են․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի

Բրյուսովի անվան համալսարանում աղջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ ABC Media-ին հայտնեցին, որ ծեծկռտուքի պատճառը կուրսի չաթում միմյանց հայհոյելն է։ Հետո տեսել են ու սկսել ծեծել, քաշքշել իրար, մազեր պոկել։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն ABC Media-ին հայտնեց, որ ծեծկռտուքի մասնակիցները ձերբակալվել են։ «Միջադեպի բոլոր մասնակիցները հայտնաբերվել են, ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական … Read more

Եթե մարտի դաշտում զենքը պատյան դնենք՝ մահն անխուսափելի կդարձնենք

04.12.2025 | 12:25 Հայաստանը պետք է ազատել անպատասխանատու և անգործունակ կառավարիչներից։ Հայաստանին անհրաժեշտ են կրթված, բանիմաց, պատասխանատու և մարտունակ ղեկավարներ։ Լավ հիշենք՝ եթե մարտի դաշտում զենքը պատյան դնենք՝ մահն անխուսափելի կդարձնենք։ Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ Մեկնաբանություններ

Մակրոնը Ծինփինին Ուկրաինայում մորատորիում է առաջարկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի նախագահ Սին Ծինփինի հետ հանդիպմանը մորատորիում է առաջարկել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին ՌԴ-ի հարվածների համար։ «Ես հույս ունեմ, որ Չինաստանը կմիանա մեր կոչին և մեր ջանքերին՝ հնարավորինս շուտ հասնել գոնե հրադադարի՝ կրիտիկական ենթակառուցվածքներին հարվածելու մորատորիումի տեսքով։ Սա առանցքային նշանակություն ունի գալիք ձմռան համար, քանի որ այսօր Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը, մասնավորապես՝ էներգետիկան, … Read more

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են ազգային ուղեծրային կայանների միջև համագործակցության հարցը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են իրենց ազգային ուղեծրային կայանների միջև համագործակցության հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,…