Պուտինը խոսել է Ուիթքոֆի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունների ժամանակ ինքը ստիպված է եղել քննարկել Վաշինգտոնի առաջարկած Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի գրեթե բոլոր կետերը, այդ իսկ պատճառով հանդիպումը տևել է այդքան երկար։

«Այն, ինչ ամերիկացիներն են մեզ բերել հիմա, մենք դեռ չէինք տեսել, ուստի ստիպված էինք անցնել գործնականում յուրաքանչյուր կետով, այդ իսկ պատճառով այդքան երկար ժամանակ պահանջվեց», – ասել է Պուտինը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆին և ամերիկացի առաջնորդի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։

Leave a Comment