Սյունիքից զորքի հետքաշման փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել, նախաքննություն չի իրականացվում. ՔԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության հետքերով

Նոյեմբերի 27-ին 168.am-ը՝ «Զինվորականների հրամաններին պիտի գնահատական տա դատաիրավական համակարգը, «գերագույն հրամանատարի» որոշումներին՝ ժողովուրդը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի և լրագրողի հարցուպատասխանին: Մասնավորապես, լրագրողներից մեկը նրան հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտին հենց նրա ստորագրությամբ են  (2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ) Ադրբեջանին հանձնվել Քարվաճառը, Լաչինը, Աղդամը, ավելին, դրանից հետո … Read more

ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկվել է 27 հարց

1 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 1-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու դեկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց:

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը, տեղեկանալով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի կողմից իր ծանոթի օգտին կայացված ոչ բարենպաստ վճռի մասին, պատրաստակամություն է հայտնել ստանձնել նրա շահերի ներկայացումը և բողոքարկել վճիռը։ Վճիռը բեկանելու համար փաստաբանը դիմում է ներկայացրել իրավասու դատարան և, տեղեկանալով, որ գործը … Read more

Արթուր Բաղդասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Դեկտեմբեր 01,2025 19:25 Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Արթուր Բաղդասարյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմից գրավոր դիմում էր ստացվել։ Այս մասին նիստի մեկնարկին հայտարարեց  նախագահող դատավոր Նարինե Ավագյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային … Read more

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։Նախագահը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան, ինչպես նաև Ռումինիայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առիթով, մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ … Read more

Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով | Armlur – Լուրեր Հայաստանից

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված տեղեկությունն իրացնելիս նոյեմբերի 28-ին` ժամը 11:45-ին, Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 33-ամյա տղամարդ: Նա հետախուզվում էր տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով … Read more

Պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Զելենսկին և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Ուիթկոֆի հետ

Քաղաքականություն 01.12.2025 | 19:23 Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում հեռախոսազրույց են ունեցել Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Զելենսկին տելեգրամում գրառման մեջ հավելել է, որ զրույցին մասնակցել է նաև … Read more

Արագածոտնի մարզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան․ ԶԼՄ

Արագածոտնի մարզում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածքում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ և ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ նոյեմբերի 26-ին ժամը 14։35-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» … Read more

Օքսանա Մարկարովան նշանակվել է Զելենսկու խորհրդական. Reuters

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օքսանա Մարկարովային նշանակել է վերակառուցման և ներդրումների հարցերով իր նոր խորհրդական՝ հայտնել է Reuters-ը։ «Մեր անկախությունը պաշտպանելու հիմնարար նպատակից և Ուկրաինայի գոյատևումն ապահովելու ամենօրյա աշխատանքից բացի, մենք ունենք երկարաժամկետ նպատակ՝ Ուկրաինային տալ մարտերից հետո վերակառուցվելու և նորմալ տնտեսական զարգացումը վերականգնելու հնարավորություն»,- ասել է … Read more