Արագածոտնի մարզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան․ ԶԼՄ

Արագածոտնի մարզում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածքում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ և ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ նոյեմբերի 26-ին ժամը 14։35-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ըստ իրավապահների՝ կրակադաշտի տարածք էմտել ոչխարներին արածացնելու համար, որի ժամանակ էլ տեղի է ունեցել պայթյունը։

Leave a Comment