Արցախի թեմական խորհուրդը դատապարտում է թեմի առաջնորդի գործողությունները

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է թեմի առաջնորդի գործողությունները։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նոյեմբերի 28-ին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Ըստ հայտարարության՝ խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապես տեղեկացված չի եղել, և այն չի բխել միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։ «Այս … Read more

Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության 3 տարվա ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել. Փաստաբանը՝ փորձաքննության մասին

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացա Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։ Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։ Ուրեմն «եզրակացությունը» բաղկացած է ընդամենը … Read more

ԱՄՆ-ը Ռուսաստանին կվերադարձնի սառեցված ակտիվները․ Politico

Politico թերթը, հղում անելով եվրոպացի երկու դիվանագետների, դեկտեմբերի 2-ին հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները հանդես են գալիս Ռուսաստանին իր սառեցված ակտիվները վերադարձնելու օգտին, եթե կնքվի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագիր։ Հրատարակության տվյալներով՝ ամռանը ԵՄ-ի պատժամիջոցների գծով հատուկ բանագնաց Դեյվիդ Օ’Սալլիվանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները «աներկբա հայտարարել են», որ նախատեսում են Ռուսաստանին վերադարձնել … Read more

Կոտայքի մարզում 72-ամյա վարորդը «Toyota Corolla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին 72-ամյա Աշոտ Շ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

ՔԿ–ն հաստատեց, որ տեսագրությունը Արշակ սրբազանի հետ առնչություն չունի. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20251202/qkn-hastatec-vor-tesagrutjuny-arshak-srbazani-het-arnchutjun-chuni-pastaban-96469224.html ՔԿ–ն հաստատեց, որ տեսագրությունը Արշակ սրբազանի հետ առնչություն չունի. փաստաբան ՔԿ–ն հաստատեց, որ տեսագրությունը Արշակ սրբազանի հետ առնչություն չունի. փաստաբան Sputnik Արմենիա Փաստաբանի խոսքով` փորձագետը համեմատել է տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը։ 02.12.2025, Sputnik Արմենիա 2025-12-02T21:01+0400 2025-12-02T21:01+0400 2025-12-02T21:02+0400 հայաստան արշակ սրբազան արսեն բաբայան հհ քննչական կոմիտե https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405499_0:0:1500:844_1920x0_80_0_0_0ed21645fb37003daa63a9589befe02b.jpg … Read more

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

Դուք ուղղակի ֆանտաստիկ եք: Երեկ «ԵԱՀԿ–ն ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը»: Քաղաքական դաշտում քար լռություն, բացառությամբ հաշված արձագանքների: Էսօր քաղաքական դաշտում փոթորիկ է, կապված վերևում նշված ու արդեն փակված 6 տարի առաջվա առաջարկի կապակցությամբ: Նա տալիս է ապացուցման բազա, որ ինքը դավաճանել է 6 տարի առաջ: Դուք ապացուցում եք, որ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնիներից ու՞մ հետ կցանկանար ճաշել Արայիկ Հարությունյանը. բլից հարցեր

Armlur.am-ը «Ժողովուրդի հարցերը» հաղորդման շրջանակներում բլից հարցեր է ուղղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ հարությունյանին: Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Սարգիս Սահակյան Մանրամասները՝ տեսանյութում․

Ի՞նչ է անում ՔՊ-ն․ մեծ գումարներ են ծախսվում՝ «նախկինացնելու»․ իմ դեպքում չեն հաջողելու՝ մաքուր կենսագրություն ունեմ․ Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը Factor TV-ի եթերում հայտարարել է 2026 թվականի ընտրություններին որպես վարչապետի թեկնածու մասնակցելու իր մտադրության մասին։ Նա բացառել է կոալիցիոն կառավարության ձևավորումը ինչպես գործող իշխանության, այնպես էլ նախկին նախագահների ղեկավարած ուժերի հետ՝ պնդելով, որ Հայաստանում քաղաքական համակարգը պետք է ձևավորվի «զրոյից»։ Թաթոյանի գնահատմամբ՝ ներկայիս քաղաքական դաշտը կառուցված է երկու … Read more

8-րդ անգամ անցկացվեց Մեդիագրագիտության շաբաթը․ ԿԳՄՍՆ

Մեդիագրագիտությունը հնարավորություն է տալիս երեխաներին տարբերել ստույգ տեղեկատվությունը կեղծից և ապահով վարք դրսևորել թվային միջավայրում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից և նշում, որ այս հմտությունների զարգացմանն ու կարևորությանն էր նվիրված Մեդիագրագիտության շաբաթը, որն արդեն 8-րդ անգամ անցկացվեց ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ Մանրամասները՝ տեսանյութում։