Հրդեհից հետո ինչ իրավիճակ է հիմա Նուբարաշենի աղբավայրում

Նուբարաշենի աղբավայրում իրավիճակը շարունակում է անհանգստություն առաջացնել ինչպես մասնագետների, այնպես էլ հարակից համայնքների բնակիչների շրջանում։ Երևանում գտնվող խոշորագույն աղբավայրերից մեկը դեռ գործում է բաց, չկանոնակարգված պայմաններում, ինչը հանգեցնում է օդի աղտոտման, թունավոր գազերի արտազատման և պարբերական հրդեհների բռնկման։ Նուբարաշենի աղբավայրը տարեկան ընդունում է հարյուր հազարավոր տոննա կենցաղային թափոններ, որոնց զգալի մասը չի տեսակավորվում և անմիջապես … Read more

Սրտանոթային հիվանդություններից մահերի աճը կապված է 2020-ի ծանր իրադարձությունների հետ

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների Հայաստանում ամենաշատ մահերը գրանցվում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից, շաքարախտից և քրոնիկ շնչառական հիվանդություններից։ 2020 թվականին հատկապես շատ են եղել սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքերը։ Իսկ 2015 թվականին ամենաշատը մահացել են քաղցկեղից, շաքարախտից և շնչառական քրոնիկ հիվանդություններից։ Սրտաբան Գայանե Աղաբաբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ սրտի հիվանդությունների աճը հիմնականում կապված է 2020 թվականի … Read more

Aurora News | Քաղաքական մեծամասնություն չձևավորելու դեպքում կլինեն նոր ընտրություններ. Գալյան

Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլի, այլ լինեն նոր ընտրություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։ «Որպեսզի ավելի մեծ հնարավորություն ստեղծենք քաղաքական ուժերին համախմբվելու երկրորդ … Read more

Aurora News | ՔԿ-ն անդրադարձել է Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեմային

Anticor.am հարթակում հրապարակվել է հետևյալ «Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտում» վերտառությամբ նյութը, որը տարածվել է նաև որոշ ԶԼՄ-ներով: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: «Նյութի հեղինակը փորձել է տպավորություն ստեղծել, թե շփվել է քննիչների հետ, վերջիններս էլ իբր ասել են՝ «որևէ բան են գտնում», արդեն հետո են … Read more

Aurora News | 2030-ին Վրաստանը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը․ Կավելաշվիլի

Վրաստանի նախագահը կարծում է, որ երկիրը առաջիկա տարիներին ամբողջությամբ կհամապատասխանի Եվրամիությանը միանալու պահանջներին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ ներքին բարեփոխումները և կառավարման համակարգի կայունացումը շարունակվում են, և 2030 թվականը կարող է դառնալ շրջադարձային։ Միևնույն ժամանակ Կավելաշվիլին ընդգծում է, որ ԵՄ-ի դիրքորոշումը հաճախ հակասական է։ «Այսօր մենք չենք կարող ասել՝ կփոխի՞ արդյոք Եվրամիությունը իր մոտեցումները։ Նրանք գործում են … Read more

Aurora News | Ումերովը բանակցություններ կվարի Բրյուսելում. Զելենսկի

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Խնատովը այսօր Բրյուսելում կհանդիպեն եվրոպացի առաջնորդների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ուկրաինացի ներկայացուցիչները իրենց եվրոպացի գործընկերներին կտեղեկացնեն Մոսկվայում ամերիկյան կողմի շփումներից հետո հայտնի դարձածի մասին և կքննարկեն նաև անհրաժեշտ … Read more

Aurora News | Բելգիան մերժել է ԵՄ-ի առաջարկը՝ Ուկրաինային վարկ տրամադրելու վերաբերյալ

Կիևին օգնելու համար ռուսական ակտիվների բռնագրավմամբ զբաղվող «վերականգնողական վարկի» սխեմայի կիրառումը բարձր ռիսկեր է պարունակում և Ուկրաինային աջակցելու ամենավատ միջոցն է, հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոստը։ Բլումբերգի հաղորդմամբ՝ Բելգիան մերժել է Կիևին վարկային աջակցություն տրամադրելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու Եվրամիության առաջարկը։ Այս հայտարարությունը հնչել է Եվրոպական հանձնաժողովի կողմից Ուկրաինային վարկեր ապահովելու … Read more

Էրդողանը և Մակրոնը քննարկել են նաև Հարավային Կովկասը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3 Դեկտեմբեր, 2025 15:10 Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմմանուել Մակրոնի հետ։  Քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, հայտնել է Էրդողանի գրասենյակը Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանը Ֆրանսիայի խնդրանքով է հեռախոսազրույց ունեցել Մակրոնի հետ։ Նա նշել … Read more

Aurora News | «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք. մանրամասներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ՆԱՐԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Արցախի 23/14)։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է չափագիտական նորմերի խախտում՝ թերլիցքավորում, որի արդյունքում կապարակնքվել է վառելիքաբաշխիչ աշտարակի հեղուկացված ածխաջրածնային գազի 1 խողովակը։ Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Aurora News | Հայաստանի ողջ տարածքում գործում է հուզական աջակցության թեժ գիծը. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ողջ տարածքում գործում է հուզական աջակցության թեժ գիծը, այն հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 18:00-ը։ Ծառայությունը գործում է՝ առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և էթիկական օրինակելի չափանիշներով։ Թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հոգեբանական աջակցություն և անհրաժեշտության դեպքում կուղղորդեն այլ ծառայությունների՝ … Read more