Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների Հայաստանում ամենաշատ մահերը գրանցվում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից, շաքարախտից և քրոնիկ շնչառական հիվանդություններից։
2020 թվականին հատկապես շատ են եղել սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքերը։ Իսկ 2015 թվականին ամենաշատը մահացել են քաղցկեղից, շաքարախտից և շնչառական քրոնիկ հիվանդություններից։
Սրտաբան Գայանե Աղաբաբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ սրտի հիվանդությունների աճը հիմնականում կապված է 2020 թվականի ծանր իրադարձությունների հետ։
«Պատերազմի ժամանակ մեծ սթրես էր, նաև՝ քովիդի հետևանքները»,- ասում է սրտաբանը։
Բժիշկ Աղաբաբյանը տեղեկացնում է՝ սրտի խնդիրների ամենակարևոր նշաններն են՝ ցավ կրծքավանդակի շրջանում և հևոց։
«Եթե մարդը նման բան է զգում, պետք է անմիջապես դիմի սրտաբանի»,- ընդգծում է նա։
Սրտաբանն ասում է՝ սրտի հիվանդությունները շատ տեսակներ ունեն, բայց ամենաշատ հանդիպողը ինֆարկտն է, ինչպես նաև սրտի էնդեմիկ հիվանդությունները։
Առողջության փորձագետները կանխատեսում են, որ 2026-ի առաջին ամսիներին 65 տարեկանից բարձր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն առողջության պետական ապահովագրության ներդրումից ու կդիմեն բուժհիմնակներ պետության հաշվին հետազոտվելու ու բուժվելու նպատակով, կանխելով սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը։