Aurora News | 2030-ին Վրաստանը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը․ Կավելաշվիլի

Վրաստանի նախագահը կարծում է, որ երկիրը առաջիկա տարիներին ամբողջությամբ կհամապատասխանի Եվրամիությանը միանալու պահանջներին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ ներքին բարեփոխումները և կառավարման համակարգի կայունացումը շարունակվում են, և 2030 թվականը կարող է դառնալ շրջադարձային։

Միևնույն ժամանակ Կավելաշվիլին ընդգծում է, որ ԵՄ-ի դիրքորոշումը հաճախ հակասական է։

«Այսօր մենք չենք կարող ասել՝ կփոխի՞ արդյոք Եվրամիությունը իր մոտեցումները։ Նրանք գործում են երկակի չափանիշներով։ Եղանակ ստեղծողը պետք է լինի երկխոսությունը, բայց նրանք մեզ հետ երկխոսության մեջ չեն մտնում։ Երբեմն նրանք ճանաչում են կառավարությանը, երբեմն՝ ոչ։ Սա աբսուրդ է», – ասաց նա։

Կավելաշվիլին հավելել է, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական ուղղությանը, սակայն ակնկալում է նույնքան հետևողական և թափանցիկ վերաբերմունք նաև Բրյուսելի կողմից։

Leave a Comment