Aurora News | Ումերովը բանակցություններ կվարի Բրյուսելում. Զելենսկի

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Խնատովը այսօր Բրյուսելում կհանդիպեն եվրոպացի առաջնորդների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ուկրաինացի ներկայացուցիչները իրենց եվրոպացի գործընկերներին կտեղեկացնեն Մոսկվայում ամերիկյան կողմի շփումներից հետո հայտնի դարձածի մասին և կքննարկեն նաև անհրաժեշտ անվտանգության ճարտարապետության մեջ եվրոպական բաղադրիչը։

«Բրյուսելից հետո Ռուստեմ Ումերովը և Անդրեյ Խնատովը կնախապատրաստեն հանդիպումը նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ Միացյալ Նահանգներում։ Ինչպես միշտ, Ուկրաինան կառուցողականորեն կաշխատի իրական խաղաղության համար», – նշել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է դեկտեմբերի 1-ին Մոսկվայում ամերիկյան պատվիրակության և Պուտինի միջև տեղի ունեցած բանակցությունները։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է իր աշխատանքը և հանձնառու է Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի դադարեցմանը։

Leave a Comment